Փաշինյանը հին կախվածությունները պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը – Նորություններ 04.09.2026

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին վստահեցնում էր, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին որևէ ծանուցում չի ներկայացրել, իսկ եվրոպական ուղղությունը Ռուսաստանի դեմ չէ։ Ընդամենը երկու օր անց նա հայտարարեց, որ ռուսական 102-րդ ռազմաբազան այլևս կենսական անհրաժեշտություն չէ, Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի հեռանալ, իսկ Հայաստանի երկաթուղու … Read more

«Տիգրանաշենի հայապատկան լինելը սահմանված է նաև միջազգային փաստաթղթերով»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին»։ «Տիգրանաշենի հայապատկան լինելը սահմանված է ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ այլ նաև բազմաթիվ միջազգային փաստաթղթերով»,- տեսանյութում ընդգծում է Թանդիլյանը։ Աղբյուրը`   Մանե Թանդիլյան

Հետաքննություն․ Ի՞նչ է կատարվում «արտահանման աջակցության» անվան տակ

ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում տպավորություն ստեղծելու, թե ՌԴ հայկական գյուղմթերքի արգելքի պարագայում ամեն ինչ արվում է արտահանման ուղղությունները մեծացնելու, արտադրող-արտահանողների կորուստները մեղմացնելու համար։ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ սա նոր հեռանկարներ է բացել Հայաստանի առաջ։ ՔՊ-ականներից մեկն էլ անգամ հայտարարում էր՝ «եթե այսպես գնա՝ ամեն ինչ կարտահանեն, և մեր երկրում ուտելու բան չի մնա»։ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոնուս սուպերմարկետի ինքնասպան եղած տնօրենի հեռախոսն անհետացել է․ Նարեկ Նալբանդյանը հարցաքննվել է

Օգոստոսի 5-ին, նախնական վարկածով, ինքնասպան էր եղել «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանը։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ ArmLur.am-ի հետ զրույցում, ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի աներձագը՝ … Read more

Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին

2026 թվականի հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Սեպտեմբերի 3-ին` նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մեկնել է Թբիլիսի, հանդիպել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գիորգի Միրցխուլավայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի … Read more

8 տարվա ճանապարհից հետո 2 տիեզերանավ հասնում է Մերկուրի

Եվրոպական և ճապոնական տիեզերական գործակալությունների համատեղ «BepiColombo» առաքելությունը շուտով կհասնի Մերկուրիին՝ Արեգակնային համակարգի ամենաքիչ ուսումնասիրված մոլորակներից մեկին։ 2018 թվականին մեկնարկած առաքելությունը ներառում է երկու տիեզերանավ՝ եվրոպական «MPO»-ն և ճապոնական «Mio»-ն։ Դրանք կուսումնասիրեն Մերկուրիի մակերևույթը, հանքանյութերը, մագնիսական դաշտը և նոսր մթնոլորտը։ Գիտնականները հատկապես սպասում են մոլորակի հարավային հատվածի մանրամասն ուսումնասիրությանը և հնարավոր ջրային սառույցի հետքերի հայտնաբերմանը։ … Read more

ՌԴ դեսպանությունն օրինական թիրախներ է համարել Գերմանիայի հեռահար համակարգերի տեղակայման վայրերը

Գերմանիայի կողմից պլանավորվող հեռահար համակարգերի տեղակայման վայրերն օրինական ռազմական թիրախներ կդառնան, եթե դրանք տեղակայվեն Ռուսաստանի դեմ։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են Բեռլինում Ռուսաստանի դեսպանությունում։ «Գերմանիայի անզուսպ ռազմականացման քննադատներն արդարացիորեն նշում են, որ նման սպառազինությունների տեղակայման վայրերն անխուսափելիորեն կդառնան Ռուսաստանի օրինական ռազմական թիրախներ», – նշել են դեսպանությունում:

«Պրագմատիկ, վճռական, ուժեղ». Թրամփի բանագնացը Փաշինյանի և Ալիևի մասին

ԱՄՆ նախագահն իր Truth Social սոցցանի էջում տարածել է Washington Еxaminer-ում Մերձավոր Արևելքի հարցերով իր բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հոդվածը, որում վերջինս անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Դոնալդ Թրամփի ունեցած դերին: Ուիթքոֆը, որ համարվում է Սյունիքով Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ կապող «Թրամփի ուղու» ճարտարապետներից մեկը, գրում է, որ դիվանագետների սերունդներ Ադրբեջանի և Հայաստանի միջև … Read more

Ամերիկացի դիվանագետները Կապանում հանդիպել են երիտասարդների հետ՝ զրուցելու դիվանագիտության մասին

Ամերիկացի դիվանագետները վերջերս Կապանի Ամերիկյան անկյունում հանդիպեցին երիտասարդների հետ՝ զրուցելու դիվանագիտության մասին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին դիվանագետներին, լսեցին նրանց փորձի ու գործունեության մասին և ծանոթացան դիվանագիտության համար անհրաժեշտ հմտություններին՝ հաղորդակցման և առաջնորդության կարողություններից մինչև միջազգային փորձ։ Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև դիվանագիտության գործնական կողմին և տևական համագործակցության ձևավորման … Read more

Կրեմլը հայտնում է՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելը դեռ հնարավոր է

Կրեմլն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնության հասնելու հնարավորությունը պահպանվում է, սակայն այս պահին դրա համար կոնկրետ հիմքեր չկան։ Միաժամանակ, Կրեմլը հրաժարվել է հաստատել, թե արդյոք ԱՄՆ բանագնացները Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները առաջիկա օրերին նախատեսում են այցելել Մոսկվա։ Լրագրողների հարցին, թե ինչ կարող է ասել այն տեղեկությունների մասին, որ բանագնացները հանգստյան օրերին նախատեսում … Read more