Պուտինն արգելել է ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սահմանել արգելք Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ, Ադրբեջանական Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն և Ուզբեկստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության կանխիկ արժույթի դուրսբերման … Read more

Թուրքիան, Ադրբեջանը և Ուզբեկստանն օկուպացված Արցախում զորավարժություն են անցկացնում

Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի զինված ուժերն օկուպացված Արցախում անցկացնում են «Միասնության ուժ 2026» զորավարժությունը։ Բացման արարողությունը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղում և կշարունակվի Նախիջևանում ու Կասպից ծովում։ Սա կողմերի միջև Ղարաբաղում անցկացվող առաջին զարավարժությունն է։ Զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին և կտևի մինչև հոկտեմբերի 1-ը։ Նշյալ երկրների զինված ուժերը մտադիր են բարելավել ցամաքային, ծովային ու օդային … Read more

Հետաքննություն․ Ի՞նչ է կատարվում «արտահանման աջակցության» անվան տակ

ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում տպավորություն ստեղծելու, թե ՌԴ հայկական գյուղմթերքի արգելքի պարագայում ամեն ինչ արվում է արտահանման ուղղությունները մեծացնելու, արտադրող-արտահանողների կորուստները մեղմացնելու համար։ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ սա նոր հեռանկարներ է բացել Հայաստանի առաջ։ ՔՊ-ականներից մեկն էլ անգամ հայտարարում էր՝ «եթե այսպես գնա՝ ամեն ինչ կարտահանեն, և մեր երկրում ուտելու բան չի մնա»։ … Read more

Ուզբեկստանում ՀՀ-ն նոր դեսպան ունի

30 Հունվարի, 2026 ՀՀ նախագահի հրամանագրով Գեորգի Քոչարյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գեորգի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասված է հրամանագրում։