ՌԴ դեսպանությունն օրինական թիրախներ է համարել Գերմանիայի հեռահար համակարգերի տեղակայման վայրերը
Գերմանիայի կողմից պլանավորվող հեռահար համակարգերի տեղակայման վայրերն օրինական ռազմական թիրախներ կդառնան, եթե դրանք տեղակայվեն Ռուսաստանի դեմ։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են Բեռլինում Ռուսաստանի դեսպանությունում։ «Գերմանիայի անզուսպ ռազմականացման քննադատներն արդարացիորեն նշում են, որ նման սպառազինությունների տեղակայման վայրերն անխուսափելիորեն կդառնան Ռուսաստանի օրինական ռազմական թիրախներ», – նշել են դեսպանությունում: