Ադրբեջանի զինապահեստներից մեկում պայթյուն է որոտացել – Live News

Ադրբեջանի Գորանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում գիշերը պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Միջադեպի պատճառը պաշտոնապես չի հայտարարվել: Միայն նշվում է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հրդեհի տարածումը կանխելու համար: Պայթյունի վայրի մոտակայքում ապրող բնակիչները տարհանվել են: Իշխանությունների տվյալներով՝ ոչ ոք չի տուժել:

ԱՄՆ-ի կողմից Իրանի արևմուտքում հասցված հարվածների հետևանքով զոհվել է  իրանցի չորս զինվոր. ԻՀՊԿ

ԱՄՆ-ի կողմից Իրանի արևմուտքում հասցված հարվածների հետևանքով զոհվել է  իրանցի չորս զինվոր, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը ՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Քերմանշահի մասնաճյուղի մամուլի ծառայությանը։ «ԻՀՊԿ-ն հայտնել է Քերմանշահ նահանգում ԱՄՆ-ի կողմից հարձակման հետևանքով Պահապանների կորպուսի ռազմական օդատիեզերական ուժերի չորս անդամների մահվան մասին», – ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի գաղտնի գործարքը բացահայտվել է․ ինչ է փոխանցվել Իրանին․ Financial Times

Ռուսաստանը 2023 թվականից ի վեր աջակցել է Իրանին գերձայնային թևավոր հրթիռների ստեղծման գործում՝ իրականացնելով C430L ծածկագրով գաղտնի նախագիծը։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով համատեղ հետաքննությանը, որը հիմնված է ռուսական կողմի գրագրությունների արտահոսքի, փոխադարձ այցերի տվյալների և ռազմական արտոնագրերի վերլուծության վրա։  Ըստ աղբյուրի՝ համագործակցությունը չի դադարեցվել անգամ Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի … Read more

Եգիպտոսում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել

Եգիպտոսի Սինայի թերակղզում ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդվում է Եգիպտոսի առողջապահության նախարարության էջում։ Նշվում է, որ 28 տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար։ Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել առավոտյան՝ Հարավային Սինայի նահանգի Ալ-Սաադա բնակավայրի շրջանում։ Վթարի պատճառները չեն հաղորդվում, ոստիկանությունը հետաքննություն է … Read more

Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան

Քաղաքական վերլուծաբան քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններից մեկին՝ կապված երկաթուղու կառավարման ու աշխատանքի հետ: «Պուտինն ասում է` դե պիտի ապրանքափոխադրման ծավալ լինի, որ հայաստանյան երկաթուղային ենթակառուցվածքներում ներդրում էլ լինի։ Դեռ մի կողմ թողնենք, որ դա ուղղակի կամ անուղղակի խոստովանություն է մինչ այսօր Ռուսաստանի կողմից … Read more

ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբազաներին – Live News

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ մեծ թվով ամերիկացի զինվորների է լիկվիդացրել՝ հարված հասցնելով Հորդանանում ԱՄՆ-ի ռազմաբազային: «ԻՀՊԿ Օդատիեզերական ուժերի մարտիկները «Ագրեսորի պատիժը» գործողության երկրորդ ալիքի ընթացքում բալիստիկ հրթիռներով մասշտաբային հարված են հասցրել Հորդանանում ամերիկյան ծովային հետևակի բազային, որը հայտնի է որպես Քեմփ-Թիթին և տեղակայված է Ակաբայի ծոցի ափին»,- նշվում է հայտարարության մեջ: … Read more

ՌԴ-ն ու ՀՀ-ն հստակ կատարում են երկաթուղային կոնցեսիայի պայմանագրի դրույթները․ ՌԴ երկաթուղիների ղեկավար

ՌԴ-ն ու ՀՀ-ն կատարում են երկաթուղիների օգտագործման վերաբերյալ պայմանագրով նախատեսված բոլոր պայմանները։ Կողմերը մշտական կապի մեջ են։ Այս մասին հայտնել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը։ «Պայմանագրում հստակ սահմանված են բոլոր պայմանները՝ այդ թվում դադարեցման, լուծման, փոփոխությունների, զարգացման և երկարաձգման հետ կապված հարցերը։ Այս բոլոր հարցերը մանրամասն ամրագրված են պայմանագրում, և մենք խստորեն հետևելու … Read more

Բալթիկ ծովի տարածաշրջանում էսկալացիայի ռիսկերը մեծանում են. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն Արևելյան տնտեսական ֆորումում հայտարարել է, որ Արևմուտքի քայլերը Բալթիկ ծովի տարածաշրջանում էսկալացիայի հսկայական վտանգ են առաջացրել։ Բալթյան տարածաշրջանի վերաբերյալ «Հյուսիսային ծովային ճանապարհի և Տրանսարքտիկական տարանցիկ միջանցքի անվտանգության ապահովման հարցերի համալիր լուծումները» նստաշրջանի ընթացքում նա նշել է, որ այդ տարածքը ներկայումս իրականում հանդիսանում է ոչ միայն ռազմական մրցակցության, այլև ռազմական … Read more

Խաղաղություն չի կարող լինել՝ առանց Արցախի հայության իրավունքների․ «Ուժեղ Հայաստան»

Տևական, կայուն ու իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել՝ անտեսելով Արցախի հայության հիմնարար իրավունքները, այդ թվում՝ անվտանգ և հավաքական հնարավոր վերադարձի իրավունքը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ Արցախի անկախության օրվան նվիրված հայտարարությունում։ Կուսակցությունը հիշեցրել է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը, հիմնվելով առկա իրավական, այդ թվում՝ միջազգային իրավական հիմքերի վրա, իրացրել է ինքնորոշման իրավունքը։ Հայտարարության … Read more

Ամերիկյան հարվածներից Իրանում «Բասիջ»-ի 3 մարտիկ է սպանվել

Իրանի Լավան կղզում գիշերը ամերիկյան զինուժի հասցրած հարվածների հետևանքով «Բասիջ» կիսառազմականացված խմբավորման երեք մարտիկ է սպանվել, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ Մինչ այդ էլ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ արևմտյան Քերմանշահ նահանգի վրա ԱՄՆ-ի կողմից գիշերն իրականացված հարձակման հետևանքով չորս զինծառայող է զոհվել։ Իրանական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ առնվազն … Read more