ՌԴ-ն ու ՀՀ-ն կատարում են երկաթուղիների օգտագործման վերաբերյալ պայմանագրով նախատեսված բոլոր պայմանները։ Կողմերը մշտական կապի մեջ են։ Այս մասին հայտնել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը։
«Պայմանագրում հստակ սահմանված են բոլոր պայմանները՝ այդ թվում դադարեցման, լուծման, փոփոխությունների, զարգացման և երկարաձգման հետ կապված հարցերը։ Այս բոլոր հարցերը մանրամասն ամրագրված են պայմանագրում, և մենք խստորեն հետևելու ենք դրա դրույթներին», — նշել է ղեկավարը։