ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն Արևելյան տնտեսական ֆորումում հայտարարել է, որ Արևմուտքի քայլերը Բալթիկ ծովի տարածաշրջանում էսկալացիայի հսկայական վտանգ են առաջացրել։
Բալթյան տարածաշրջանի վերաբերյալ «Հյուսիսային ծովային ճանապարհի և Տրանսարքտիկական տարանցիկ միջանցքի անվտանգության ապահովման հարցերի համալիր լուծումները» նստաշրջանի ընթացքում նա նշել է, որ այդ տարածքը ներկայումս իրականում հանդիսանում է ոչ միայն ռազմական մրցակցության, այլև ռազմական դիմակայության գոտի։ Դիվանագետի խոսքով՝ այնտեղ առկա է ռազմական բնույթի չնախատեսված միջադեպերի հսկայական ռիսկ և էսկալացիայի, այդ թվում՝ անվերահսկելի էսկալացիայի պոտենցիալ։
Գրուշկոն շեշտել է, որ ընդամենը մի քանի տարում նման իրավիճակ են ձևավորել Արևմուտքի երկրները։ Նա նաև ընդգծել է, որ դեռևս վերջերս տվյալ տարածաշրջանը ռազմական տեսանկյունից ամենախաղաղն էր։