Ադրբեջանի զինապահեստներից մեկում պայթյուն է որոտացել – Live News
Ադրբեջանի Գորանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում գիշերը պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Միջադեպի պատճառը պաշտոնապես չի հայտարարվել: Միայն նշվում է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հրդեհի տարածումը կանխելու համար: Պայթյունի վայրի մոտակայքում ապրող բնակիչները տարհանվել են: Իշխանությունների տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: