Month: July 2026
Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։ Այս մասին նշվում է «Հայաստան» դաշինքի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խմբակցության անդամների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները։ Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին ժամը 10։00-ին։Նոր խորհրդարանում … Read more
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ որևէ հարցի վերաբերյալ, շնորհակալություն»: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լիլիթ Մակունցը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք ի՞նքն է զբաղեցնելու վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
«Հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականության առաջնային բաղկացուցիչը». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր ու դրական գնահատականի։ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին:Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին՝ կոչ անելով անվերապահորեն ու անհապաղ ազատ արձակել … Read more
Հայաստանն առաջ է անցնում Վրաստանից և Ադրբեջանից ՀԲ–ի Մարդկային կապիտալի ցուցիչով
Հայաստանը մարդկային կապիտալի ընդլայնված HCI+ ինդեքսի ցուցանիշով առաջ է անցնում Վրաստանից, Ադրբեջանից և Իրանից, վկայում են Համաշխարհային բանկի տվյալները ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը մարդկային կապիտալի ընդլայնված HCI+ ինդեքսի ցուցանիշով առաջ է անցնում Վրաստանից, Ադրբեջանից և Իրանից, վկայում են Համաշխարհային բանկի տվյալները։ Հայաստանի ցուցանիշը կազմում է 224 միավոր՝ տեսականորեն հնարավոր 325-ից։ Համեմատության համար՝ Վրաստանինը … Read more
2026-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում մեկնարկում են տոնական միջոցառումները
23 հուլիսի 2026 – 14:05 AMT PanARMENIAN.Net – ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդունած որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք և հուլիսի 23-25-ը հյուրընկալելու է ծրագրով նախատեսված միջոցառումները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ կայանալու է ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը։ Անցկացվելու է նաև ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումը։ Ծրագրի պաշտոնական մեկնարկը … Read more
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։ Ավելի … Read more
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Եմենի իրանամետ հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել երկու նավթատար տանկերների դեմ՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի՝ իրենց իսկ սահմանած ծովային շրջափակման խախտման։ «Եմենի զինված ուժերը գործողություն են իրականացրել, որի ընթացքում հարվածել են Սաուդյան Արաբիայի երկու նավթատարի, որոնք խախտել էին Կարմիր ծովում մեր սահմանած շրջափակումը։ Նավերից մեկը կրում էր Encelia, իսկ մյուսը՝ Layla … Read more
Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով
Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հանդիպում էին ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հանդիպման ընթացքում Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Նա նաև հայտարարել է, որ անընդունելի … Read more
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
Քաղաքացիների շրջանում առկա պահանջարկի գնահատման հիման վրա՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ, Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածում «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը։ Դրանք … Read more