Նախագահ Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումն ավարտելուց հետո վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է պլանային բուժզննում, ստացել անհրաժեշտ բժշկական ծառայություններ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։ Բուժզննումն ավարտելուց հետո Հանրապետության նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի։