ՀՀ նախագահն անցել է պրոֆիլակտիկ հետազոտություն — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նաիրի բժշկական կենտրոն` պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնելու նպատակով, «Ռադիոլուրին» հայտնել են բժշկական կենտրոնից։ Պրոֆիլակտիկ հետազոտություններն անցնելուց հետո Հանրապետության նախագահը դուրս է գրվել։ Բժշկական կենտրոնից նշել են, որ նա չի հոսպիտալացվել եւ ստացիոնար բուժում չի ստացել։

«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը

23 Հուլիս, 2026 13:45 Քաղաքականություն «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպում: Այս մասին հայտնում են դաշինքից: Քննարկվել են առաջիկա անելիքները։ Խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։

Ինչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ

Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը և ինչու չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Գիտեք, որ ես համառորեն խոսում, գրում ու պայքարում եմ ադրբեջանական սխալ տերմինների կիրառության դեմ, միևնույն ժամանակ կոչ եմ անում Ադրբեջանից … Read more

Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. Շարմազանով

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր ու դրական գնահատականի, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ-ական գործիչ Էդուարդ Շարմազանովը.  «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին … Read more

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին

23 Հուլիս, 2026 14:51 Հասարակություն Քաղաքացիների շրջանում առկա պահանջարկի գնահատման հիման վրա՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ, Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածում «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող՝ … Read more

ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ

23 Հուլիս, 2026 14:34 Միջազգային Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին։ Իրանի տվյալներով՝ Ալի ալ-Սալիմ ավիաբազայում անօդաչու թռչող սարքերի հարվածների թիրախ են դարձել ամերիկյան ռազմական տեխնիկայի խոշոր պահեստը, Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը և MQ-9 անօդաչու թռչող սարքերի պահեստը։ … Read more

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)

23 Հուլիս, 2026 14:42 Տեսանյութ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, օրերս բացահայտել է շուրջ 619 միլիոն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային 12-րդ … Read more

ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերին

23 Հուլիս, 2026 14:18 Հասարակություն Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է պլանային բուժզննում, ստացել անհրաժեշտ բժշկական ծառայություններ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Բուժզննումն ավարտելուց հետո Հանրապետության նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով

23 Հուլիս, 2026 14:02 Քաղաքականություն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով։ Հայաստանը մեծապես … Read more