Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հանդիպում էին ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Հանդիպման ընթացքում Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Նա նաև հայտարարել է, որ անընդունելի է Կիևի իշխանություններին զենքի մատակարարումների շարունակումը։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով։

«Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է մեր դիրքորոշումը խաղաղ կարգավորման գործընթացի պատրաստակամության վերաբերյալ։ Դա իսկապես այդպես է։ Մենք շարունակում ենք բաց մնալ բանակցային գործընթացի համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Leave a Comment