ՀԾԿՀ-ն և Հունաստանի RAAYE-ն կհամագործակցեն էներգետիկայի և ջրային ոլորտներում․ ստորագրվել է հուշագիր

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել․ Սույն թվականի հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորող մարմնի (RAAYE) նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խորացնել և զարգացնել երկու երկրների կարգավորող … Read more

Հայաստանն իսկական գոհար է՝ ավելի քան 40 հազար հուշարձաններով․ El Confidencial

23 Հուլիսի 2026, 18:20 Իսպանալեզու հեղինակավոր «El Confidencial» պարբերականը ծավալուն հոդված է նվիրել Հայաստանին։ «Հայաստանը իսկական գոհար է՝ ավելի քան 40 հազար պատմամշակութային հուշարձաններով։ Հնագույն վանքերի, լեռնային տպավորիչ բնապատկերների և դարավոր պատմություն ունեցող խոհանոցի համադրությունն այս երկիրը դարձնում է բացառիկ ուղղություն նրանց համար, ովքեր ցանկանում են խուսափել սովորական զբոսաշրջային երթուղիներից»,- գրել է լրագրող Դավիդ Մարտինես … Read more

Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է

Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է տեղի ունեցել։ Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն հետագայում հափշտակել է այդ գումարը, գրել է «Հրապարակ»-ը։ Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար։ Քրեական վարույթը, լրատվամիջոցի … Read more

Վաղարշյան փողոցի կրակոցների և ծեծկռտուքի գործով 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՀՀ ՔԿ

Հուլիսի 12-ին Երևանի Վաղարշյան փողոցի բակում վիճաբանություն, կրակոցներ և վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ։ Այս մասին AuroraNews.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից երկուսի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով … Read more

Իրանն զգուշացնում է Լոնդոնին ԱՄՆ-ին ռազմաօդային բազաներ տրամադրելու որոշման հետևանքների մասին

Թեհրանն զգուշացնում է Լոնդոնին ԱՄՆ-ի ինքնաթիռներին Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար բազաներ տրամադրելու իր որոշման հետևանքների մասին, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։Երեքշաբթի օրը Bloomberg-ը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը թույլատրել է ԱՄՆ-ին շարունակել օգտագործել բրիտանական ավիաբազաներն Իրանի դեմ, այսպես կոչված, «պաշտպանական» հարվածների համար։ «Իրանը վճռական է պաշտպանել իր ազգային ինքնիշխանությունը, … Read more

Սահմանվել է Ֆոնդային բորսաների ցանկը

Գործադիրը սահմանել է Ֆոնդային բորսաների ցանկը, որոնցում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների մասով կիրառվելու է եկամտային հարկով և շահութահարկով հարկման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ պետական տուրքի հաշվարկման տարբերակված կանոն։ Ըստ հիմնավորման՝ ներկայում փոփոխություններ և լրացումներ են կատարվում Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և վերանայվում են բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք … Read more

Յոթ ամսում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Այս մասին հայտնում են ՀՔԱՎ-ից։ «2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ զինված ուժերում արձանագրվեց զինծառայողի մահվան հերթական դեպքը, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայողին … Read more

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է ընդունվել վերջին 4 տարվա ընթացքում

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթը կդառնա ամենախոշորը վերջին չորս տարվա ընթացքում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «Սա վերջին չորս տարվա ընթացքում պատժամիջոցների մեր ամենախոշոր փաթեթն է. ընդհանուր առմամբ պատժամիջոցների ցուցակներում ներառվել է 218 անուն», – ընդգծել է Կալլասը։ Նրա խոսքով՝ այս անգամ սահմանափակումները կիրառվում են ավելի քան … Read more

Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Օլիվեյրայի հետ

23 հուլիսի 2026 – 18:14 AMT PanARMENIAN.Net – UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ է անցկացնելու բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ, հայտնել է Red Fury MMA-ը։ Սպասվում է, որ Ծառուկյան-Օլիվեյրա երկրորդ մենամարտը կայանալու է սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարի շրջանակում, գրում է Factor.am-ը: Ծառուկյանն ու Օլիվեյրան նախկինում արդեն … Read more

Կազեմիրոն տեղափոխվեց Մեսսիի «Ինտեր Մայամի»

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամի»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բրազիլացի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը՝ ևս երկու տարի երկարաձգելու հնարավորությամբ: Նախորդ մրցաշրջանում Կազեմիրոն հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», ուր տեղափոխվել էր 2022-ին Մադրիդի «Ռեալից»: Անցած … Read more