Կազեմիրոն տեղափոխվեց Մեսսիի «Ինտեր Մայամի»

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամի»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բրազիլացի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը՝ ևս երկու տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Նախորդ մրցաշրջանում Կազեմիրոն հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», ուր տեղափոխվել էր 2022-ին Մադրիդի «Ռեալից»: Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդում» նա անցկացրել է 35 հանդիպում, դարձել 9 գոլի, և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը Կազեմիրոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

Leave a Comment