Month: July 2026
ՊՆ-ում կադրային փոփոխություններ են եղել
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որի՝ գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։
Կատարի ԱԳՆ-ը առաջընթաց է գրանցել Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններում
Հուլիսի 1-ին Կատարի և Պակիստանի միջնորդները Դոհայում ավարտեցին առանձին հանդիպումները ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների հետ, որոնց ընթացքում առաջընթաց է գրանցվել, ըստ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարիի։ «Կատարի և Պակիստանի միջնորդները այսօր Դոհայում ավարտեցին առանձին հանդիպումները ամերիկացի և իրանցի բանակցողների հետ։ Դրական առաջընթաց է գրանցվել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հետ կապված հարցերի … Read more
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը
Ուկրաինան հուլիսի 2-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ՌուսաստանիՆիժնի Նովգորոդի մարզին: Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 30 անօդաչու սարք, սակայն դրանց բեկորների հետևանքով վնասվել են արդյունաբերական օբյեկտ և մի քանի բնակելի տուն։ Պաշտոնական տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Հարձակման հիմնական թիրախը եղել է «Լուկոյլ-Նիժեգորոդնեֆտեօրգսինթեզ» … Read more
Շրջակա միջավայրի նախարարը Կորեայում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները – Նորություններ 02.07.2026
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեա աշխատանքային այցի շրջանակում որպես COP17-ի նախագահող երկիր՝ հանդիպումներ է ունեցել ծովային կենսաբազմազանության ոլորտում գործող միջազգային, տարածաշրջանային կառույցների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ «Հանդիպումների նպատակն էր լսել գործընկերների մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները, քննարկել նրանց ակնկալիքները COP17-ի նախագահությունից և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները»,- ասվում է հաղորդագրության … Read more
Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» | Yerevan Today
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Սահմանադրական դատարանում ընթացող գործընթացը, որը առնչվում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկմանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների իրավաչափությանը, վերածվել է պետականության նկատմամբ վստահության քննության։ Ընտրական վեճերի վերջնակետը դատարանն է, որտեղ օրենքն ու Սահմանադրությունը պետք է լինեն գերակա։ Հոդվածում շեշտվում է, որ ՍԴ-ն չի ներկայացնում քաղաքական կողմ, նրա միակ չափանիշը իրավունքն … Read more
Գերագույն առաջնորդին սպանելու Իսրայելի սպառնալիքը «պետական ահաբեկչություն» է․ Իրանի դեսպանը՝ ՄԱԿ-ին
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր-Սաիդ Իրավանին բողոք է հղել միջազգային կազմակերպությանը՝ Իսրայելի կողմից երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին սպանելու վերջին սպառնալիքի կապակցությամբ՝ այն անվանելով «պետական ահաբեկչություն»։ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, Անվտանգության խորհրդին և Գլխավոր ասամբլեային ուղղված նամակում Իրավանին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի սպառնալիքը որակել է որպես «պետական ահաբեկչության միտումնավոր և համակարգված քաղաքականության մաս», որը թիրախավորում … Read more
Փրկարարներն որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Հուլիսի 1-ին՝ ժամը 19։56-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին շան հետ իջել է Գեղամասար բնակավայրի հարակից անտառ՝ Սևանա լճի ափ, քաղաքացու հետ կապը ընդհատվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքների արդյունքում անտառի դժվարանցանելի հատվածում՝ եղեգնուտում, … Read more
Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում
2 Հուլիս, 2026 10:00 Հուլիսի 4-ին Երևանում անցկացվելիք վազքի միջոցառման կապակցությամբ մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը։ Վազքի երթուղին անցնելու է Հանրապետության հրապարակից՝ Վազգեն Սարգսյանի փողոցով դեպի Շահումյանի անվան հրապարակ, այնուհետև կրկին Վազգեն Սարգսյանի փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, շարունակվելով Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցներով և ավարտվելով Հանրապետության հրապարակում։ Ժամային սահմանափակումները՝ … Read more
Երևանում անցկացվել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Երևանում կայացել է Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։ Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը կազմակերպում և անցկացնում է այս հեղինակավոր մրցաշարը՝ նպաստելով սպորտի և առողջ ապրելակերպի խթանմանը, ինչպես նաև մայրաքաղաքի մարզական հեղինակության ամրապնդմանը։ Այս տարի մրցաշարին մասնակցել է 16 երկրի 318 մարզիկ, ինչի շնորհիվ Երևանը հերթական անգամ … Read more