Շրջակա միջավայրի նախարարը Կորեայում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները – Նորություններ 02.07.2026

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեա աշխատանքային այցի շրջանակում որպես COP17-ի նախագահող երկիր՝ հանդիպումներ է ունեցել ծովային կենսաբազմազանության ոլորտում գործող միջազգային, տարածաշրջանային կառույցների ղեկավարների հետ։

Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Հանդիպումների նպատակն էր լսել գործընկերների մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները, քննարկել նրանց ակնկալիքները COP17-ի նախագահությունից և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Leave a Comment