ՆԳՆ-ում պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել

13 Սեպտեմբերի, 2026 ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ և նոր նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ՆԳ նախարարի հրամանով Պավել Օրդյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության … Read more

Ռուբինյանն իրեն 2 օգնական և 2 խորհրդական է նշանակել

Այսօր Աժ նախագահ ընտրված Ռուբեն Ռուբինյանը հասցրել է 4 անձի արդեն պաշտոնների նշանակել։ Այսպիսով, նա իրեն օգնականներ է նշանակել Էլինա Իշխանյանին եւ Լուսինե Բեկչյանին, իսկ խորհրդականներ՝ Գրետա Զորունցին եւ Արման Բարխուդարյանին։  

ՊՆ-ում կադրային փոփոխություններ են եղել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որի՝ գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։

Կադիրովի 20-ամյա որդին նշանակվել է Չեչնիայի փոխվարչապետի ԺՊ

Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարը և հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի 20-ամյա որդին՝ Ահմատ Կադիրովը, նշանակվել է Չեչնիայի փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամյան ալիքում: Նշանակումը կատարվել է հանրապետության վարչապետ Մահոմեդ Դաուդովի առաջարկությամբ: Միևնույն ժամանակ, Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնակատար է նշանակվել նաև ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար … Read more