Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում – Նորություններ 01.07.2026

Ադրբեջանի կառավա​րությունն օրեցօր մեծացնում է ճնշումը Փաշինյանի վրա՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու համար։ Փաշինյանն ու Ալիևը տարբեր դրդապատճառներով են առաջ մղում այսպես կոչված խաղաղության ծրագրի հարցը։ Փաշինյանի նպատակն էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ապահովել հայ ընտրողների քվերները և պահպանել իշխանությունը՝ մոլորեցնելով նրանց՝ իբր խաղաղություն է հաստատել։ Մյուս կողմից, Ալիևը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Նա … Read more

Bloomberg. ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ուիթքոֆի և Քուշների բանակցությունները Իրանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Դոհայում «դրական քննարկումներ են ունեցել տարածաշրջանային առաջնորդների հետ», հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։Նա հավելել է, որ Իրանի հետ տեխնիկական բանակցությունները շարունակվում են։ Ավելի վաղ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին … Read more

Ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորել են Ռուսաստանի «Մայակ» ռազմական գործարանը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի «Մայակ» ռազմական գործարանին։ Նախնական տվյալներով՝ վնասներ են հասցվել նաև Պենզայի էլեկտրոնամեխանիկական սարքերի գիտահետազոտական ինստիտուտին, որտեղ մշակվում է ռուսական արդյունաբերության համար նախատեսված բարձր տեխնոլոգիական էլեկտրոնիկա։ Այս մասին հայտնում է Nexta-ն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին։ Ռուսաստանի Պենզայի մարզի ղեկավար … Read more

Վարչապետի տիկինը մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, Նյու Յորքում է՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպվում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքի (Global Alliance of First Ladies and Gentlemen) կողմից։ «Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, … Read more

Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ արտարժույթների փոխարժեքներում էական տատանումներ չեն գրանցվել։ Վերջին հրապարակված պաշտոնական փոխարժեքներով՝ ԱՄՆ դոլար (USD) – 367.89 դրամ Եվրո (EUR) – 419.47 դրամ Ռուսական ռուբլի (RUB) – 4.706 դրամ Պաշտոնական փոխարժեքները կիրառվում են հաշվարկային … Read more

Անտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Բելգիական Անտվերպեն քաղաքի տասնհարկանի բնակելի շենքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է «BBC News»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը … Read more

Ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով — Հայաստանի Հանրային Ռադիո

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր եւ վաղը` հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով: Երեւանում այսօր ցերեկը կլինի 30- 32, երեկոյան` 22- 24, գիշերը` 17- 19 աստիճան։

Ֆանտաստիկ Մբապեն ու Ֆրանսիայի խոշոր հաշվով հաղթանակը շվեդների նկատմամբ․ ԱԱ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում փոխչեմպիոն Ֆրանսիան ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Շվեդիայի հավաքականի հետ և հաղթեց 3:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որն աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցրեց 18-ի և մեկ գոլ է հետ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդից։ Ֆրանսիայի հավաքականից աչքի ընկավ նաև … Read more

ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ՍԴ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության հարցով կմտնի խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Բանն այն է, որ ՍԴ դատավորներն ունեին 15 օր ժամանակ՝ ուսումնասիրելու դիմումները, լսելու կողմերին, հարցեր ուղղելու և խորհրդակցական սենյակ գնալու՝ որոշում կայացնելու համար։ Որոշման եզրափակիչ մասը կհայտարարվի հուլիսի 4-ին։ Արդեն հայտնի է, որ … Read more