ՀԷՑ-ը հերքել է ընտրատեղամասերում զանգվածային հոսանքազրկումների մասին լուրերը

1 հուլիսի 2026 – 11:11 AMT PanARMENIAN.Net – «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որոնց համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում իբր տեղի են ունեցել մասսայական հոսանքազրկումներ։ «Մասնավորապես՝ 13/7, 13/6, 14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49, 14/44 ընտրատեղամասերում իբր տեղի ունեցած մասսայական հոսանքազրկումների առկայության վերաբերյալ, որոնք … Read more

Յանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Աշխարհի առաջին ռակետը 7:6 (7:4), 7:6 (7:2), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 48-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 34 րոպե։ Երրորդ շրջանում Յանիկ Սիների մրցակիցը կլինի ամերիկացի Ջենսոն Բրուքսբին։ … Read more

Ադրբեջանն ու Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել են՝ փախլավան որպես իրենց ոչ նյութական մշակութային ժառանգություն գրանցելու համար

Ադրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Türkiye» թերթից։ Դիմումի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Չինաստանի Շյամեն քաղաքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում։ Թուրք պաշտոնյաները կազմակերպության կողմից դրական որոշման են սպասում, որը կխափանի Հունաստանի փորձերը՝ յուրացնելու այս նրբահամ ուտեստը։ Նախկինում՝ 2013 թվականին, Գազիանթեփի փախլավան դարձավ առաջին թուրքական … Read more

Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը

Վեցերորդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ ԿԸՀ նախագահը քիչ առաջ, անդրադառնալով ԲՀԿ փաստաբան Հովհաննես Խուդոյանի երեկվա դիտարկմանը, հերքեց, թե ընտրողների թվի տարբերություն կա։ Երեկ Խուդոյանը հայտարարել էր, որ ստորագրված մատյանները ԿԸՀ-ի հրապարակած մասնակցության տվյալների … Read more

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետո միջոցներ է մշակում. ԱԳՆ

Ռուսական կողմը ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետևություններ է անում՝ իր անվտանգության ապահովման միջոցառումներ մշակելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։  Երեքշաբթի օրը մեկնարկել են «Բրիզ» ռազմածովային զորավարժությունները՝ Բուլղարիայի ռազմածովային ուժերի և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ։  Մեկնաբանելով զորավարժությունների մեկնարկը՝ Մասլեննիկովը նշել է, որ ռուսական կողմն ուշադիր հետևում է նման միջոցառումներին, վերլուծում դրանք և … Read more

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է. Տեսանյութ

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունիսի 8-ին հաղորդում էր ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ Հայտնել էին, որ երեկոյան՝ ժամը 8-ի սահմաններում, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում անհայտ անձինք կտրել են 400 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարեր, դրանք տեղափոխել մի քանի մետր, թողել ու հեռացել։ Համայնքային ոստիկանները տարածքում կազմակերպել են գաղտնի հսկողություն և ժամեր անց նկատել են «Կիա» … Read more

Հայաստանում բանկերը սահմանափակել են կանխիկ ռուբլու մուտքագրումը հաշվեհամարներին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մի շարք երկրների բանկեր հունիսից սկսել են խստացնել կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները հաշվեհամարներին՝ որոշ դեպքերում սահմանելով բարձր միջնորդավճարներ։ Այս մասին գրում է «ՌԲԿ»-ն։ Բելառուսում առնվազն ութ բանկ՝ այդ թվում «Ալֆա-բանկը», «Բելառուսբանկը», «ԲելՎԷԲ»-ը և «Սբերբանկը», կանխիկ ռուբլու ընդունման համար սահմանել են 2–5% միջնորդավճար։ Ղազախստանում նմանատիպ վճար է սահմանել «Ցենտրկրեդիտ» բանկը, իսկ Ղրղզստանում … Read more

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հունիսից ի վեր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բանկերը խստացրել են հաշիվներին ռուբլի մուտքագրելու պահանջները, ըստ ՌԲԿ-ի։ Բելառուսում առնվազն ութ վարկային կազմակերպություն նման գործարքների համար սահմանել է 2-5% վճար։ Դրանց թվում են Ալֆա-Բանկը, Բելառուսբանկը, ԲելՎԵԲ-ը, ԲՆԲ-Բանկը, ՄՏԲանկը, Սբերբանկը, Տեխնոբանկը և Զեպտեր Բանկը։ Ղազախստանում CenterCredit-ը (BCC) … Read more

Խաչանովը հաղթանակով մեկնարկել է «Ուիմբլդոնը» – armeniatoday.am

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոնի» մրցաշարի երկրորդ շրջան՝ հաղթելով բրիտանացի Բիլի Հարիսին, հայտնում է Сhampionat.com-ը։ Խաչանովը մեկնարկային խաղում մրցակցին հաղթել է 6:3, 5:7, 6:3, 6:3 հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 58 րոպե։ Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի գերմանացի Յաննիկ Հանֆմանը, որն աշխարհի 56-րդ ռակետն է։ 2026 թվականի «Ուիմբլդոնը» մեկնարկել … Read more