Խաչանովը հաղթանակով մեկնարկել է «Ուիմբլդոնը» – armeniatoday.am

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոնի» մրցաշարի երկրորդ շրջան՝ հաղթելով բրիտանացի Բիլի Հարիսին, հայտնում է Сhampionat.com-ը։

Խաչանովը մեկնարկային խաղում մրցակցին հաղթել է 6:3, 5:7, 6:3, 6:3 հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 58 րոպե։

Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի գերմանացի Յաննիկ Հանֆմանը, որն աշխարհի 56-րդ ռակետն է։

2026 թվականի «Ուիմբլդոնը» մեկնարկել է հունիսի 29-ին և կավարտվի հուլիսի 12-ին։

Leave a Comment