Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մի շարք երկրների բանկեր հունիսից սկսել են խստացնել կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները հաշվեհամարներին՝ որոշ դեպքերում սահմանելով բարձր միջնորդավճարներ։ Այս մասին գրում է «ՌԲԿ»-ն։
Բելառուսում առնվազն ութ բանկ՝ այդ թվում «Ալֆա-բանկը», «Բելառուսբանկը», «ԲելՎԷԲ»-ը և «Սբերբանկը», կանխիկ ռուբլու ընդունման համար սահմանել են 2–5% միջնորդավճար։ Ղազախստանում նմանատիպ վճար է սահմանել «Ցենտրկրեդիտ» բանկը, իսկ Ղրղզստանում SWIFT փոխանցումների համար բարձրացված սակագներ է կիրառել «ԷկոԻսլամիկԲանկը»։
Հայաստանի մի շարք բանկեր, ըստ հրապարակման, ընդհանրապես դադարեցրել են կանխիկ ռուբլով գործառնությունները՝ պահպանելով միայն անկանխիկ հաշվարկները։
Փորձագետների գնահատմամբ՝ այս փոփոխությունները կապված են կանխիկ ռուբլու ավելցուկի, դրա մշակման ծախսերի և արտասահմանում ցածր պահանջարկի հետ։ Բացի այդ, շեշտվում է նաև ԵԱՏՄ երկրներում կանխիկ հոսքերի աճը և ֆինանսական վերահսկողության խստացումը։
Ըստ մասնագետների՝ վերջին ամիսներին նկատվել է նաև ռուսական ռուբլու խոշոր ծավալներով շրջանառության աճ, ինչին զուգահեռ ուժեղացվել են կանխիկի վերահսկման և արտահանման սահմանափակումները։