ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Հայկ Ստեփանյանը ՄԻՊ ներկայացուցիչներին որպես առաջնահերթություն բարձրաձայնել է երեխաների տեսակցության հետ … Read more

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է. Լուսանկար

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2001-2020 թվականներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր պաշտոնավարման ժամանակահատվածում բժշկական կենտրոնի աշխատակիցների և մի շարք այլ անձանց օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով՝ … Read more

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի

Երևանում հուլիսի 1-ի ցերեկը, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 4-6-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ … Read more

Կանխիկի ռուբլու ճգնաժամ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները

ԵԱՏՄ բանկերը բախվել են ռուսական ազգային արժույթի ավելցուկի խնդրին, որը դժվար է օգտագործել հաշվարկներում և թանկ է սպասարկել։ Արդյունքում ֆինանսական կառույցները սկսել են միջնորդավճարներ և սահմանափակումներ մտցնել՝ կանխիկ ռուբլու մուտքագրման համար։ Եվրասիական տնտեսական միության որոշ երկրների բանկեր հունիսից սկսել են խստացնել ռուսական ռուբլով կանխիկ միջոցների մուտքագրման պայմանները, նկատել է РБК –ն, նշելով, որ հայկական մի … Read more

14:00 Լուրերը մեկ տողով. ԵՄ նոր պահանջներ ձկնամթերքի արտահանման ոլորտում, օվկիանոսի ռեկորդային տաքացում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.   ·  ԱԺ հանձնաժողովում քննարկվել են ԵՄ երկրներ ձկնամթերքի արտահանման նոր և խիստ պահանջներ սահմանող օրենսդրական փոփոխությունները: Նախագիծն արդեն ստացել է դրական եզրակացություն: ·  Խորհրդարանում բարձրացվել է կեղծ տեղեկանքներով կամ քաղաքացիությունից հրաժարվելու միջոցով զինծառայությունից խուսափելու խնդիրը: Առաջարկվող նոր օրենքով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել խախտումների համար: ·  Սահմանադրական դատարանում … Read more

Զելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիեւում փակ հանդիպում է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է 2026 թվականի աշնանը նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, գրում է «Ուկրաինական պրավդան»՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ հանդիպմանը հատուկ Լոնդոնից հրավիրվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան,  Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։ Ըստ հրապարակման՝ նրան հրավիրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր … Read more

Ղրղզստանը քննարկում է Ադրբեջանից վառելիքի ներմուծման հարցը – Live News

Ղրղզստանը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ վառելիքի և քսանյութերի հնարավոր մատակարարումների վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Բանակցություններ են ընթանում մի քանի երկրների հետ մատակարարումները դիվերսիֆիկացնելու համար», – հայտարարել է Ղրղզստանի նախարարության խոսնակը։ Նա հավելել է, որ, մասնավորապես, ներկայումս քննարկվում է Ռուսաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից վառելիքի հնարավոր ներմուծումը։ Նա նաև ընդգծել է, որ Ղրղզստանն … Read more

Կառավարությունը հայտնել է, թե ինչու են հեռախոսների IMEI համարների գրանցվելու •

Կառավարությունը պարզաբանում է տարածել IMEI համարների գրանցման համակարգի վերաբերյալ․ «Ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր։ Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Կարգավորումը միտված է՝ նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI … Read more

Կատարում սկսվել են ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները․ Al Jazeera

Կատարի մայրաքաղաք Դոհայում սկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև «տեխնիկական մակարդակով» բանակցությունները, հայտնում է Al Jazeera-ն՝ իր աղբյուրներին հղումով։ Լրատվամիջոցը նշում է, որ կողմերից որևէ մեկի բարձրաստիճան պաշտոնյաների միջև, սակայն, անձնական հանդիպումներ նախատեսված չեն։ Al Jazeera-ի աղբյուրները նաև հայտնել են, որ Դոհայում է առնվազն երեք աշխատանքային խումբ, որոնք զբաղվում են տեխնիկական քննարկումներով, մասնավորապես՝ Իրանի միջուկային … Read more