Մբապեն ու Մեսսին գլխավորում են լավագույն ռմբարկուների ցանկը
Կիլիան Մբապեն դուբլ է ձևակերպել և այս պահին Մեսսիի հետ միասին գլխավորում լավագույն ռմբարկուների ցանկը. երկուսն էլ 6-ական գոլ են խփել։
Կիլիան Մբապեն դուբլ է ձևակերպել և այս պահին Մեսսիի հետ միասին գլխավորում լավագույն ռմբարկուների ցանկը. երկուսն էլ 6-ական գոլ են խփել։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Բելգիական Անտվերպեն քաղաքի տասնհարկանի բնակելի շենքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է «BBC News»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը … Read more
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր եւ վաղը` հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով: Երեւանում այսօր ցերեկը կլինի 30- 32, երեկոյան` 22- 24, գիշերը` 17- 19 աստիճան։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում փոխչեմպիոն Ֆրանսիան ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Շվեդիայի հավաքականի հետ և հաղթեց 3:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որն աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցրեց 18-ի և մեկ գոլ է հետ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդից։ Ֆրանսիայի հավաքականից աչքի ընկավ նաև … Read more
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ՍԴ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության հարցով կմտնի խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Բանն այն է, որ ՍԴ դատավորներն ունեին 15 օր ժամանակ՝ ուսումնասիրելու դիմումները, լսելու կողմերին, հարցեր ուղղելու և խորհրդակցական սենյակ գնալու՝ որոշում կայացնելու համար։ Որոշման եզրափակիչ մասը կհայտարարվի հուլիսի 4-ին։ Արդեն հայտնի է, որ … Read more
Իրանը «ներկա պահին ընդհանրապես չի բանակցում Միացյալ Նահանգների հետ», հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ և Վաշինգտոնի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Պետական հեռուստատեսությանը նախօրեին տված հարցազրույցում Ղալիբաֆը հայտնել է, որ Թեհրանը չի ներգրավվի հետագա բանակցություններին, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել փետրվարի 28-ին սկիզբ առած պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի բոլոր կետերը։ Վերջին օրերին իրանցի … Read more
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը, որով նա ցանկանում էր սահմանափակել ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն տալու իրավունքը։ Դատարանը 6 կողմ, 3 դեմ ձայներով վերահաստատել է, որ ԱՄՆ-ում ծնված անձինք, որոշ բացառություններով, ԱՄՆ քաղաքացիներ են՝ անկախ ծնողների ներգաղթային կարգավիճակից։ Թրամփը փորձում էր քաղաքացիությունից զրկել այն երեխաներին, որոնց ծնողները ԱՄՆ-ում ժամանակավոր կարգավիճակով են կամ … Read more
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հունիսի 30-ից հուլիսի 2-ը գտնվում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում։ Նա հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։ Հաղորդագրության համաձայն՝ եռօրյա ինտենսիվ ակադեմիան անցկացվում է «Ֆորդ» հիմնադրամի Սոցիալական … Read more
Իրավապահները Գյումրիի համայնքապետարանում ստուգումներ են սկսել՝ հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ հրապարակման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Գյումրիում պետք է ավագանու արտահերթ ընտրությունները անցկացվեն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքներիների նախարարությունը հունիսի 25-ին և 26-ին ներկայացուցիչներ է ուղարկել Գյումրի։ Թերթի փոխանցմամբ՝ իրավապահները ստուգել են համայնքապետարանի փաստաթղթերը և հաստիքացուցակները։ Նշվում է, որ … Read more
Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է շնորհակալական ուղերձ. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ իրեն հղված բազմաթիվ շնորհավորանքների, բարեմաղթանքների և ջերմ խոսքերի համար։ Նա խորին երախտագիտությամբ է ընդունում յուրաքանչյուրի ուշադրությունը և հարգալից վերաբերմունքն իր հանդեպ: Նախագահը փոխադարձ ջերմ բարեմաղթանքներ է հղում բոլորին»: