Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում փոխչեմպիոն Ֆրանսիան ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Շվեդիայի հավաքականի հետ և հաղթեց 3:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որն աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցրեց 18-ի և մեկ գոլ է հետ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդից։
Ֆրանսիայի հավաքականից աչքի ընկավ նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան։
Երկու գոլային փոխանցում կատարեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա կիսապաշտպան Մայքլ Օլիսեն, մեկ գոլային փոխանցում՝ ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն։
Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակչում կմրցի Պարագվայիթիմի հետ, որը պայքարից դուրս էր թողել Գերմանիային։