Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նրաք քննարկել երկու երկրների փոխգործակցության հարցեր, հայտնում է ՌԴ կառավարությունը։

Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնը՝ նոր հարթակ, որը միավորում է երիտասարդ երաժիշտներին, ստեղծագործական գաղափարներն ու երաժշտության շուրջ ձեւավորվող համայնքը։ Մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան իրենց ստեղծագործությունները և կատարումները ներկայացնելու լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան մրցանակների՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։ Մրցանակային ֆոնդ Գլխավոր մրցանակ՝ … Read more

ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը TRIPP նախագծին

/․ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը մեկնաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունը, որ TRIPP նախագիծը միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից

Ծնվել է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների 4-րդ թոռնիկը

Ծնվել է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների 4-րդ թոռնիկը․ Հինգ զավակների ծնողների միակ դստեր՝ Շուշիի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ աղջիկը և նրան անվանակոչել են տատիկի անունով՝ Արմինե։ Շուշիի առաջնեկի անունն Արենի է։ Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների ավագ որդին՝ Կարինն էլ, ծնողներին պարգևել է ևս երկու թոռնիկ՝ Լեոյին և  Անիին։ Շնորհավորում ենք Հովհաննիսյաններին՝ փոքրիկի ծննդյան առիթով և նրան ցանկանում երջանիկ … Read more

Փաշինյանը և Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել. ՌԴ կառավարության մամուլի ծառայություն

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև», – ասվում է հաղորդագրության մեջ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայաստանյան համագործակցության արդիական հարցեր առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում։

ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է անում խուսափել Իրանի, Իրաքի և Լիբանանի օդային տարածքով թռիչքներից

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) նոր նախազգուշացում է հրապարակել՝ ավիաընկերություններին կոչ անելով խուսափել Իրանի օդային տարածքով թռիչքներից։ Գործակալության հայտարարության համաձայն՝ նույն զգուշացումը վերաբերում է նաև Իրաքին և Լիբանանին, քանի որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ–Իրան հարաբերությունների շուրջ առկա անորոշությունն ու իրավիճակի հնարավոր արագ սրացման ռիսկերը դեռ պահպանվում … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զբաղված եք քաղաքական գործերով, մարդիկ ինքնադատաստան են տեսնում․ գո՞հ եք ձեր աշխատանքից․ հարց՝ ՆԳՆ փոխնախարարին

«Դուք զբաղված եք միայն քաղաքական գործերով, հանցագործությունները շատանում են, իրավապահների անգործության հետևանքով մարդիկ ինքնադատաստան են տեսնում․ դուք որպես իրավապահ, ուժային կառույց, ձեր աշխատանքից գո՞հ եք»․ այս մասին ArmLur.am-ը հարց է ուղղել ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանին։ Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսնայութում․ 

TRIPP–ը ԵԱՏՄ կարգավորումներով է լինելու. ՀՀ փոխարտգործնախարար

  Sputnik. ԱԳ փոխնախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ TRIPP նախագծի հետ կապված որևէ հարց այս փուլում չկա։   Հայաստանի տարածքով իրականացվող TRIPP նախագիծը լինելու է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։   ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունիսի 29-ին հայտարարել էր, որ TRIPP … Read more

Սարգսյան․ Մեղրիում, որը ՀՀ ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը մեկ

1 հուլիսի 2026 – 14:30 AMT PanARMENIAN.Net – Մեղրիում, որը ՀՀ ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը մեկ, հայտարարել է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում: Նա նշել է, որ իրեն այդ հարցով դիմել է Մեղրիում ծառայող զինծառայողներից մեկի ծնողը՝ խնդրելով բարձրաձայնել զորամասում առկա կենցաղային խնդիրները։ Նա հավելել … Read more

«ՍԴ-ն առնվազն պետք է կայացնի մանդատների վերաբաշխման որոշում». Արամ Օրբելյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ եթե Սահմանադրական դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ամփոփվել են արդյունքներն ու բաշխվել են պատգամավորական մանդատները, առնվազն պետք է կայացնի մանդատների վերաբաշխման որոշում: Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն կստանա 5 մանդատ: Արամ Օրբելյանը նշեց, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարբեր օրերին հրապարակված քվեարկության … Read more