Նա խորին երախտագիտությամբ է ընդունում յուրաքանչյուրի ուշադրությունը և հարգալից վերաբերմունքն իր հանդեպ. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է շնորհակալական ուղերձ. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ իրեն հղված բազմաթիվ շնորհավորանքների, բարեմաղթանքների և ջերմ խոսքերի համար։ Նա խորին երախտագիտությամբ է ընդունում յուրաքանչյուրի ուշադրությունը և հարգալից վերաբերմունքն իր հանդեպ: Նախագահը փոխադարձ ջերմ բարեմաղթանքներ է հղում բոլորին»: