70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում: Ըստ լուրերի՝ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ: Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էինք, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: … Read more

Պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալությունը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության … Read more

Տեղի է ունեցել Հայաստան–Եվրոպական միության արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 15-րդ նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի համանախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների բարձրաստիճան մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան–Եվրոպական միության արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 15-րդ նիստը։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները՝ գնահատելով արձանագրված առաջընթացը և նախանշելով հետագա համագործակցության առաջնահերթությունները։ Մասնավորապես, ներկայացվել են դատական և իրավական, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքը, … Read more

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են․ ի՞նչ վարույթի շրջանակներում են խուզարկություն իրականացնում

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են: Գագիկ Ծառուկյապի առանձնատուն են մտել են փողերի լվացման, հարկերից խուսափելու, խարդախության քրեական վարույթի շրջանակներում։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» … Read more

Միաժամանակյա խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանի ավելի քան 70 հասցեներում․ ՔԿ

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Հուլիսի 6-ին ժամը 07։16 րոպեից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և վերջինիս պատկանող մի շարք ընկերություններում իրականացվել են խուզարկություններ։ Այս մասին  Iravaban.net–ին հայտնեցին ՔԿ-ից։ «Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են … Read more

Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ 3100 քմ հողամասի վարձակալությունը դադարեցնելու վերաբերյալ

Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ։ «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև կնքված՝ … Read more

Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար

Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով։  ՆԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 25-ին Հանրապետության նախագահը ստորագրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների փաթեթը։ Նոր կարգավորումներով ներդրվել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու … Read more

Գուտերեշը զգուշացրել է` ԱԲ-ն արագ է զարգանում. այն պետք է կառավարվի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից՝ ընդգծելով գլոբալ առումով համաձայնեցված կանոնների անհրաժեշտությունը՝ նվազեցնելու դրանից բխող հնարավոր ռիսկերը՝ հատկապես երեխաների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։ «Տեխնոլոգիան, որը կարող է վերաձևավորել տնտեսությունները, փոխակերպել աշխատանքների բնույթը, ազդել ընտրությունների … Read more

Ադրբեջանի ռազմաօդային ուժերում անցկացվել են ուսումնական թռիչքներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական թռիչքներ։ Գործնական թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), L-39, ինչպես նաև Su-25ML և Su-25 գրոհային ինքնաթիռներով։ Վարժանքների ընթացքում օդաչուները կատարել են անհատական և խմբային թռիչքներ։ Նշվում է, որ ուսումնական պարապմունքների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է տարբեր օդերևութաբանական և մարտավարական պայմաններում առաջադրանքների ճշգրիտ … Read more

Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին

Թեհրանի հարյուր հազարավոր բնակիչներ հուլիսի 6-ին դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հուղարկավորության երթին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրի իշխանությունների գնահատմամբ՝ զանգվածային երթին ակնկալվում է 15-ից 20 միլիոն մարդու մասնակցություն։ Դագաղները Դամավանդ մայրուղուց կտեղափոխվեն կենտրոնական Էնգելաբ փողոցով մինչև Ազադի հրապարակ։ Երթուղին կկազմի մոտ 15 կիլոմետր։ Իրանական … Read more