ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ-ի խիստ նախազգուշացումը ոչ սթափ վարորդներին. սա հնարավորություն է

Auroranews.am-ի հարցին, թե արդյոք ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար վարորդական իրավունքից զրկված անձինք կարող են օգտվել առանց քննության վարելու իրավունքի վերականգնման հնարավորությունից․ ՆԳՆ-ից պարզաբանել են Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը և ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։ «Մենք սկզբից ևեթ «համաներում» բառը չենք օգտագործել։ Եթե կան մարդիկ, որոնք կրկին պատրաստվում են կատարել այն … Read more

«Անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, ֆիզիկական ուժ գործադրելով, ներխուժել են տարածք»․ Արտյոմ Պողոսյան

«Խուզարկությունները սկսվել են առավոտյան, երևի 07։30-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, միանգամից լայնածավալ, այսպես ասած՝ գրոհելով, նույնիսկ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, թե կձերբակալեն. ֆիզիկական ուժ գործադրելով ներխուժել են տարածք, ներկայացել են որպես ՔԿ աշխատողներ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է «Արարատցեմենտ»-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը։ «Որպես այդպիսին՝ ներկայացնում են, որ կա խուզարկություն անելու դատարանի որոշում, բայց դատարանի … Read more

Խուզարկություններն անցկացվում են 70-ից ավելի հասցեներում

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70- ից ավելի հասցեներում կատարվում են խուզարկություններ, «Արմենպրես»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և վերջինիս պատկանող մի շարք ընկերություններում իրականացվող խուզարկություններին։ «Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ»,- նշել են … Read more

ՔԿ-ն Armat Media-ի լրագրողներին կանչել է հարցաքննության – armeniatoday.am

Քննչական կոմիտեն Armat Media-ի լրագրողներին հրավիրել է հարցաքննության, հայտնել են լրատվամիջոցի աշխատակիցները։ Հունիսի 5-ից խմբագրության դռները կապարակնքելը, ամբողջ տեխնիկան և աշխատակիցների անձնական հեռախոսներն առգրավելը նրանք որակել են որպես իշխանությունների կողմից մտածված գործելաոճ։ Ըստ լրագրողների՝ նպատակն էր ընտրություններից առաջ պարալիզացնել ԶԼՄ-ների բնականոն աշխատանքը: Գործողությունները կատարվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի … Read more

Ռուսաստանում մտադիր են միգրանտներին արտաքսել սեռական, ռասայական և այլ խտրականությունների հիմքով

Այս շաբաթ Պետդուման կքննարկի օրինագիծ, որը ընդլայնում է միգրանտների արտաքսման հիմնավորումների ցանկը՝ 22 վարչական իրավախախտումից մինչև 45: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Ի սկզբանե նախատեսվում էր ցանկը ընդլայնել մինչև 43 կետ։ Սակայն, ի վերջո, առաջարկվել է ներառել նաև ցանկացած հիմքով խտրականությունը (սեռական, ռասայական, մաշկի գույնի, ազգության, լեզվի, տարիքի, կրոնական պատկանելության և այլն) … Read more

Իրավապահները գործողություններ են իրականացնում, բայց մեզ չեն հայտնել՝ ինչու. «Մուլտի տաբակի» տնօրեն

Ընկերության գլխավոր տնօրեն Ջուլիետա Մարգարյանը հայտնել է, որ առավոտյան աշխատանքի գալուց հետո տեղեկացել է, որ իրավապահները գործողություններ են իրականացնում կազմակերպության տարածքում, սակայն մինչ այս պահը իրենց որևէ պաշտոնական տեղեկություն չի տրամադրվել։ Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 07:00-ից մի խումբ անձինք եկել են ընկերություն, սակայն չեն ներկայացրել, թե որ գերատեսչությունից են և ինչ նպատակով են գտնվում տարածքում։ … Read more

1 տարվա փոխարեն 2 տարի․ Վարորդական իրավունքի նոր կարգավորումները՝ ուժի մեջ մտնելու ժամկետներով

Այն դեպքում, երբ մեկ տարվա ժամկետը՝ որոշման ուժի մեջ մտնելու օրը, այսինքն՝ այսօր, դեռ չի լրացել, այդ բոլոր անձանց համար ժամկետը կդառնա երկու տարի, այսինքն՝ կստացվի երկու տարվա ժամկետ։ Մեկ տարին դեռևս չի լրացել, այսինքն՝ այն փոխարինվում է երկու տարով։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ մեկ տարվա ժամկետն … Read more

«Ինչի՞ համար է «պատժվում» Գագիկ Ծառուկյանը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի մասին տեսակետս կթվա մի քիչ «տարօրինակ», բայց իմ խորիմ համոզմամբ, պարոն Ծառուկյանը քաղաքական կարևոր եզրահանգումներ չարեց շատ ավելի վաղ՝ դեռ մինչև 2018 թվականը, թեև՝ նաև կարևոր պահերի առաջ է կանգնել 2018-ին, ու նորից չի արել այդ կարևոր եզրահանգումները: Սա չեմ ասում, նրա հանդեպ իշխանության … Read more

«Ինչի՞ համար է «պատժվում» Գագիկ Ծառուկյանը». Հակոբ Բադալյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի մասին տեսակետս կթվա մի քիչ «տարօրինակ», բայց իմ խորիմ համոզմամբ, պարոն Ծառուկյանը քաղաքական կարևոր եզրահանգումներ չարեց շատ ավելի վաղ՝ դեռ մինչև 2018 թվականը, թեև՝ նաև կարևոր պահերի առաջ է կանգնել 2018-ին, ու նորից չի արել այդ կարևոր եզրահանգումները: Սա չեմ ասում, նրա հանդեպ իշխանության … Read more

Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, Օլիմպիական կոմիտեի բազայում, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ *** … Read more