
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում: Ըստ լուրերի՝ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ:
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էինք, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: Ասում են՝ Ծառուկյանն ընտանիքի անդամների հետ տանն է: