Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են խմբավորված հարցաշարերով

1 Սեպտեմբերի, 2026 Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են A, B, C … Read more

Վարելու իրավունքից զրկված արցախցիները կարող են առանց քննության ստանալ վարորդական վկայական

«Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական»,- այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարի խոսքով, վերջին շրջանում նման գարգավիճակ ունեցող արցախցիները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել վարչապետին՝ զրկման պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման խնդրով։ Սարգսյանը հայտնել է, որ հարցը մանրամասն ուսումնասիրվել է Ներքին գործերի նախարարությունում։ «Ուսումնասիրվել … Read more

Արցախից տեղահանվածները, ովքեր զրկված են վարորդական իրավունքից, կարող են կրկին առանց քննության ձեռք բերել այն․ ՆԳՆ

14 Օգոստոսի, 2026 Արցախից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական: Այս մասին հայտնել է ՆԳ նախարարը։ Հարցը մանրամասն ուսումնասիրվել է Ներքին գործերի նախարարությունում։ Ուսումնասիրվել են նաև հարցի առնչությամբ տեղահանումից հետո միգրացիայի ոլորտում լիազոր մարմնին հասանելի դարձած տեղեկատվական շտեմարաններում առկա բոլոր տվյալները։ Հաշվի առնելով, որ ստուգված … Read more

7 800 քաղաքացի գումարով վերականգբնել է վարորդական իրավունքը

14 Օգոստոսի, 2026 Հայաստանում ավելի քան 7 800 վարորդ, որոնք զրկված էին վարորդական իրավունքից, գումարով վերականգնել են այն։ Այս մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Հիշեցնենք, որ խոսքը իրավունքների վերականգնման մասին է՝ որոշակի գումար վճարելով, քննություններ հանձնելու փոխարեն։

Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար (տեսանյութ)

Եթե Ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ՝ վարելու իրավունքից զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին, և զրկման ժամկետն արդեն ավարտվել է, ապա հուլիսի 6-ից սկսած ունեք 1 տարի ժամանակ՝ վերականգնելու Ձեր վարորդական վկայականը։ Ներկայանալու օրը անհրաժեշտ է ունենալ՝ անձը հաստատող փաստաթուղթ, 50 000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական … Read more

Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար

Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով։  ՆԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 25-ին Հանրապետության նախագահը ստորագրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների փաթեթը։ Նոր կարգավորումներով ներդրվել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու … Read more

Վարորդական իրավունքից զրկված անձինք մեկ տարի անց կարող են դիմել վերականգնման համար. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը հայտնել է, որ վարորդական իրավունքից զրկման ժամկետը պարտադիր պետք է լրանա, որից հետո մեկ տարի անց քաղաքացիները կարող են դիմել և վճարովի հիմունքներով վերականգնել այն։ «Եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր պոտենցիալ կրկնելու են այն արարքը, որի համար զրկվել են վարորդական իրավունքից, վստահեցնում եմ, որ իրենց … Read more

Վարորդական վկայական ստանալու գործընթացը կթվայնացվի – Live News

Հուլիսի 2-ին Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների նախագիծը։Նախարարը նշել է, որ հաշվառման-քննական ծառայությունների բարելավման շրջանակում ՆԳ նախարարությունը շարունակաբար պահպանում է ակտիվ երկխոսությունը քաղաքացիների հետ, և ներկայացվող լուծումները ձևավորվել են հենց այդ համատեքստում։ Նախագծով առաջարկվող առաջին փոփոխությունը բխում է կառավարության … Read more

Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա … Read more