Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը, խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ուկրաինայում հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան կարծում եք»,-հայտարարել է Թրամփը։

Խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող ընկերություններում

Վաղ առավոտից իրավապահների ուշադրության կենտրոնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Խուզարկություններ են իրականացվել նրա տանը, նրան պատկանող ընկերություններում և դրանց ղեկավարների բնակարաններում։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ գործողություններն իրականացվել են քրեական վարույթի շրջանակում, մինչդեռ ԲՀԿ-ում դրանք գնահատում են որպես քաղաքական ճնշում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

«Ռոսատոմն» առաջարկել է ՀՀ-ում կառուցել մեծ կամ միջին հզորության նոր ատոմակայան

6 հուլիսի 2026 – 18:46 AMT PanARMENIAN.Net – «Ռոսատոմն» առաջարկել է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ ապագա էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ «Մեր առաջարկը մեծ կամ միջին հզորության կայանն է՝ մեկ կամ երկու էներգաբլոկով, որը տասնամյակներով կփակի սպասվող էներգետիկ պակասուրդը»,- լրագրողներին ասել է Ալեքսեյ Լիխաչովը, … Read more

Այսպիսի վարքագծով որևէ ռեժիմ չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան – Ազգ

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ. գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Մեկ անձի բռնապետության հաստատմանն ուղղված այս քայլերը վառ վկայությունն են, որ վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և իշխանության պահպանելու համար հենվում է բացառապես ուժային կառույցների վրա: Ակնհայտ է նաև, … Read more

«Իվանիշվիլին պետք է տապալվի» հայտարարության համար դատապարտվել է Վրաստանի ՊՆ նախկին նախարարը. Լուսանկար

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայային դատապարտել է երկու տարի վեց ամսվա բանտարկության՝ Վրաստանի գործող իշխանության տապալման հրապարակային կոչերի համար: Այս մասին հաղորդում է Georgia Today պարբերականը: Վճիռը հրապարակել է քաղաքային դատարանի դատավոր Ռոմեո Տկեշելաշվիլին: Ախալայան մեղադրվում է այն բանում, որ 2026 թվականի փետրվարի 16-ի դատական ​​նիստում հայտարարել է, որ կառավարող «Վրացական … Read more

Մտնում ենք անկանխատեսելի զարգացումների փուլ․ «Կարճ ասած»

  Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանրային դժգոհությունները չեն ավարտվում։ Ընտրողների գերակշիռ մեծամասնությունն արդյունքներից դժգոհ է, անգամ արդյունքներից բավարարվածների մեջ քիչ չեն նրանք, որ վստահ են՝ այս այդ տարածը Փաշինյանի ձայները չեն։ Նիկոլի ընտրողների եմ հանդիպել, որ ասում են՝ տեսա՞ր ոնց դզեց-փչեց մնաց։ Այսինքն, անգամ նիկոլականներն են հասկանում, որ այս հանղթանակը լեգիտիմ չէ։ Մարդիկ վստահ են, … Read more

Անկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով»

Թուրքիայի մայրաքաղաքում պատրաստվում են ընդունելու աշխարհի մի շարք երկրների ղեկավարների։ Հուլիսի 7-ից 8–ը Անկարայում կլինի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նա լրագրողներին ակնարկել է, որ «նվերներով» է գնում Անկարա։ Միջազգային մամուլը կարծում է, որ խոսքը Թուրքիա F-35 կործանիչներ մատակարարելու մասին է։ Գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայում ոստիկանական հատուկ գործողություններ են կատարվում բողոքի ցույցերը ցրելու … Read more

Բրիտանական F-35 կործանիչները Նորվեգական ծովում որսացել են ռուսական ռազմական ինքնաթիռներին

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի F-35B կործանիչները Նորվեգական ծովում որսացել և ուղեկցել են ռուսական ռազմական ինքնաթիռներին, որոնք մոտեցել էին բրիտանական ավիակիրային հարվածային խմբին։ Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը։ Բրիտանական կողմի տվյալներով՝ խոսքը ռուսական Տու-142 հակասուզանավային ինքնաթիռների մասին է (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ Bear F), որոնք մի քանի անգամ մոտեցել են HMS Prince of Wales ավիակրի … Read more

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիին՝ քննարկելու 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման մանրամասները: Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում էր կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին: Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Վիրաբյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ … Read more

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ. Լուսանկար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ APA-ի թուրքական բյուրոյի հաղորդմամբ՝ այս տեղեկատվությունը տարածել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից առաջ։ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողների հարցերին պատասխանելով՝ Մարկ Ռյուտեն նշել է, որ Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում։ Ռյուտեն ընդգծել … Read more