Վաղ առավոտից իրավապահների ուշադրության կենտրոնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Խուզարկություններ են իրականացվել նրա տանը, նրան պատկանող ընկերություններում և դրանց ղեկավարների բնակարաններում։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ գործողություններն իրականացվել են քրեական վարույթի շրջանակում, մինչդեռ ԲՀԿ-ում դրանք գնահատում են որպես քաղաքական ճնշում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: