Պարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Հուլիսի 6-ի գիշերը՝ ժամը 3:30-ին, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Գրիբոյեդովի փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդու։Նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, թե մարիխուանա տեսակի թմրամիջոցը 30 դոլարով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։***Հուլիսի 6-ի առավոտյան՝ … Read more

Հունիսին Հայաստան են այցելել զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2026 թվականի հունիսին Հայաստան է այցելել 216,214 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 215,253։ 2026 թ․ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։ Ներկայացված են նաև 2026 թ․ հունիսին դեպի … Read more

ՄԻՊ-ին դիմում-բողոքների թիվը մեկ տարում աճել է ավելի քան 3 հազարով

7 Հուլիս, 2026 17:40 Հասարակություն 2026 թվականի առաջին կիսամյակում էական աճ է գրանցվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ցուցանիշների տեսանկյունից: Մասնավորապես, 2026 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հասցեագրված գրավոր և բանավոր դիմում-բողոքների, Պաշտպանի թեժ գծին ստացված հեռախոսազանգերի, ինչպես նաև դրական լուծում ստացած գործերի … Read more

Իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ իր անունից հաղորդագրություններ են ուղարկվում: «Հարգելի քաղաքացիներ, վերջին օրերին այս երկու հեռախոսահամարներից իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում։Նշված համարներն իհարկե որևէ առնչություն չունեն ինձ հետ, իսկ դրանցից տարածվող հաղորդագրությունները կեղծ են։ Դեպքի վերաբերյալ տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Խնդրում եմ լինել զգոն, չվստահել և անտեսել նման հաղորդագրությունները»,-ֆեյսբուքյան իր էջում … Read more

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը: Մասնավորապես՝ ներկայացվել են Երևանում և Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և ունեն Կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը: Մինչ խնդիրների … Read more

Փաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը. Զաքարյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է.  «Թեհրանից՝ FLYONE-ով Եկատերինբուրգ։ Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ռուսական կողմն ընդգծել է, որ սա Փաշինյանի առաջին այցն է՝ խորհրդարանական ընտրություններից հետո, … Read more

Ռուսական շուկայի կորուստը փոխեց ամեն ինչ․ ուր է գնում հայկական գյուղմթերքը․ Aysor,am

Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծման նկատմամբ սահմանափակումները, որոնք պայմանավորված էին բուսասանիտարական կանոնների խախտումներով, էական ազդեցություն են ունեցել արտահանման ուղղությունների վրա։ Թեև Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները շարունակում են աշխատել անվտանգության նոր կանոնների մշակման ուղղությամբ, բազմաթիվ տնտեսվարողներ արդեն իսկ զգալի վնասներ են կրել։ Չնայած ՀՀ էկոնոմիկայի նախարարության հավաստիացումներին, թե պետությունը քայլեր է ձեռնարկում արտահանողների … Read more

17:00 Լուրերը մեկ տողով. Հայաստանը և ԱՄԷ-ն փոխադարձաբար ճանաչում են վարորդական վկայականները, ընդդիմությունը կդիմի ՌԴ-ին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. ·  Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրվել է վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման համաձայնագիր. այսուհետ երկու երկրների քաղաքացիները կարող են ազատ երթևեկել ազգային վկայականներով, իսկ բնակության նպատակով տեղափոխվելու դեպքում ազատվում են տեսական ու գործնական քննություններից։ ·  Կառավարությունում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ու արդիականացման ներդրումային պլանը. … Read more

Թրամփ․ «Մենք քննարկում ենք Թուրքիային F-35 օդանավեր մատակարարելու հարցը»

«Մենք պատրաստվում ենք որոշում կայացնել Թուրքիայի F-35 մակնիշի կործանիչներ մատակարարելու մասին», – այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Տարիներ շարունակ Թուրքիան մեր հանդեպ շատ ավելի լոյալ վերաբերմունք է ցուցաբերում, քան բազմաթիվ այլ պետություններ», – ասել է Թրամփը։ Անկարան … Read more

Ծառուկյանի կալանքի հարցը որոշվում է․ ի՞նչ է կատարվում դատարանի դռների հետևում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու միջնորդության քննությունը դատարանն ավարտել է։ Թե երբ կհրապարակվի որոշումը, փաստաբաններին հայտնի կդառնա ավելի ուշ, մինչ այդ նրանք դարձյալ պնդեցին՝ մեղադրանքն անհիմն է: «Մեղադրանքից քարը քարին չի թողնվել, նման փուչ մեղադրանք դժվար է պատկերացնել նման գործով, եթե նույնիսկ պետք է այս հետապնդումները կազմակերպեին, պետք է ավելի լուրջ … Read more