Թրամփ․ «Մենք քննարկում ենք Թուրքիային F-35 օդանավեր մատակարարելու հարցը»

«Մենք պատրաստվում ենք որոշում կայացնել Թուրքիայի F-35 մակնիշի կործանիչներ մատակարարելու մասին», – այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Տարիներ շարունակ Թուրքիան մեր հանդեպ շատ ավելի լոյալ վերաբերմունք է ցուցաբերում, քան բազմաթիվ այլ պետություններ», – ասել է Թրամփը։

Անկարան նորագույն F-35 կործանիչների համատեղ արտադրության և շանագործման ծրագրից դուրս էր մնացել 2019 թվականին՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից հետո։

Leave a Comment