Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում – Ազգ

Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է։ Մարդկանց մանդատները գողացան՝ 60 հազար ձայն, հիմա էլ փորձում են այս ճանապարհով հետապնդել, սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը, այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Նիկոլ Փաշինյանը ձգտում է այս ճանապարհով երկրում հաստատել մեկ անձի դիկտատուրա, մեկ անձի իշխանություն՝ … Read more

Samsung-ի շահույթը կտրուկ աճել է

Samsung Electronics-ը հայտնել է երկրորդ եռամսյակի գործառնական շահույթի 19-ապատիկ աճի մասին՝ գերազանցելով վերջին երեք տարվա իր ընդհանուր եկամուտները։ Չնայած այս տպավորիչ ցուցանիշներին՝ ընկերության շուկայական արժեքը նվազել է ավելի քան 80 միլիարդ դոլարով, քանի որ ներդրողները մտահոգված են արհեստական բանականության (AI) շուկայում ներկայիս բումի տևողությամբ։ Ընկերության հաշվարկներով՝ ապրիլ-հունիս ամիսների գործառնական շահույթը կազմել է 89,4 տրիլիոն վոն … Read more

ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am

Հայաստանում շուկայում գործում է մոտավորապես չորս տնտեսություն, որոնք կարողանում են ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա, իսկ մնացածը բախվում են խնդիրների, ինչը երկարաժամկետ գործընթացների արդյունք է։ Այս մասին «Հայաստանի նորություններ» – NEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է «Հայ ձկնարտադրողների և արտահանողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը։ Նա հայտնել է, որ Հայաստանից ձկան ներմուծման նկատմամբ ռուսական սահմանափակումների կիրառությունից հետո տնտեսավարող սուբյեկտների … Read more

Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Հունիսի 8-ին՝ ժամը 11։00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան, Ալափարս, Արզական, Բջնի և Նոր Հաճըն համայնքի Թեղենիք, Քարաշամբ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը – Live News

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սա դաշինքի առաջնորդների 36-րդ հանդիպումն է և պատմության մեջ 2–րդը, որ անցկացվում է Թուրքիայում։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ դաշնակիցները ստիպված են պատասխաններ գտնել շատ ընդգրկուն հարցի՝ ինչպես պահպանել ՆԱՏՕ-ի միասնությունը ԱՄՆ–ի անկանխատեսելի քաղաքականության և անվտանգության համաշխարհային համակարգում ԱՄՆ-ի դերի աստիճանական վերափոխման պայմաններում։ CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

ՆԱՏՕ-ի չորս երկրները նոր ռազմական ֆինանսավորման համակարգ են ստեղծում․ ինչու՞

Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Լեհաստանը հայտարարել են պաշտպանության ֆինանսավորման նոր բազմակողմ մեխանիզմի ստեղծման ուղղությամբ առաջընթացի մասին։ Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Երկրները նշել են, որ իրենց նպատակն է ամրապնդել պաշտպանական ֆինանսավորման ոլորտում համագործակցությունը, բարձրացնել ռազմական ծախսերի արդյունավետությունը և զարգացնել դաշնակիցների հավաքական պաշտպանական կարողությունները։ «Հաշվի առնելով միջազգային անվտանգության արագ փոփոխվող միջավայրը … Read more

Հայաստանի համար սա նշանակում է արտաքին անվտանգային մարտահրավերների սրացում

Այսօր Թուրքիայում մեկնարկում է ՆԱՏ-ի գագաթնաժողովը, որին լիիրավ մասնակցի կարգավիճակով հրավիրված է նաև Ուկրաինան։ Ու օրակարգում ներառված են նաև ուկրաինական առաջարկներ, ինչն ըստ էության նշանակում է, որ ուկրաինական պատերազմը արդեն պաշտոնապես դառնում է ՆԱՏՕ-ի ռազմական պլանավորման առանցքներից մեկը։ Այս համատեքստում հատկանշական է ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին իրադարձությունները՝ կապված Շուշիում Ռուսաստանի էթնիկ փոքրամասնությունների իրավունքների քննարկման հետ։ Մեր … Read more

Դատարանից որևէ ակնկալիք չունեմ, պայքարում եմ արդարացման համար. Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, 24News-ի հետ զրույցում անդրադառնալով իր գործի քննությանը, հայտնել է, որ դատավարությունը մոտենում է ավարտական փուլին։ Նրա խոսքով՝ այսօրվա նիստում նախատեսում է հանդես գալ հակադարձ ելույթով, որից հետո, ամենայն հավանականությամբ, կհնչեն պաշտպանական ճառերը և ամբաստանյալների վերջին խոսքը։ «Դատարանից որևէ ակնկալիք չունեմ։ Գործն իրականում ավարտական բնույթ է կրում։ Այսօր, եթե որևէ բան … Read more

Այսուհետ ֆիզիկական անձինք չեն կարող արտահանել բուսասանիտարական ենթահսկման ապրանքների առևտրային քանակներ․ ՍԱՏՄ

Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։ Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։ Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես … Read more

Աշխարհականացման դարաշրջանը և արժանապաատիվ խաղաղության գիտակցությունը

07.07.2026 | 14:49 21-րդ դարի աշխարհականացման պայմաններում մարդկությունը կանգնած է կարևոր ընտրության առաջ։ Մի կողմից՝ աշխարհը ձգտում է ավելի սերտ համագործակցության և միասնականության, մյուս կողմից՝ այդ միասնականությունը չպետք է կառուցվի ազգային ինքնության կորստի հաշվին։ Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ներկայանա իր լեզվով, մշակույթով, պատմությամբ և ազգային արժեքներով, իսկ մյուս ժողովուրդները պարտավոր են հարգել այդ առանձնահատկությունները։ Իրական համամարդկային միասնությունը … Read more