«Խոզը» փորձել է հերքել ընտրովի արդարադատության գոյությունը Նիկոլի երկրում

Պատասխանելով հարցին՝ չկա՞ տրամաբանութուն այն պնդման մեջ, որ քաղաքականապես ակտիվ մարդկանց պատժում են ընտրություններին մասնակցելու համար՝ գործեր հարուցելով՝ «Խոզը» պատասխանել է՝ ասելով, թե այդ տրամաբանությունը կյանքի իրավունք կունենար, եթե այդ գործերն շատ ավելի վաղ սկսած չլինեին:  Այս կամ այն գործը, ըստ նրա, ստացել է հանրային հնչեղություն, քանի որ սուբյեկտը սկսել է զբաղվել քաղաքականությամբ: Ալեքսանյան … Read more

Wildberries-ը հերքել է մտահոգությունները. փոփոխությունները չեն ազդի Հայաստանի վաճառողների վրա

Հուլիսի 7-ից իսկապես ուժի մեջ են մտնում հարթակի վաճառողների միջնորդավճարների փոփոխությունները։ Դրանք կրում են դիֆերենցված բնույթ․ մի շարք ապրանքային կատեգորիաների համար միջնորդավճարները նույնպես կնվազեն, իսկ որոշ կատեգորիաների դեպքում կմնան անփոփոխ։ Այս մոտեցումը թույլ է տալիս հաշվի առնել առանձին ապրանքային սեգմենտների առանձնահատկությունները և ընթացիկ շուկայական իրավիճակը։ Միևնույն ժամանակ, նշված փոփոխությունները չեն վերաբերում Հայաստանի վաճառողներին։ Հարթակում ապրանքների … Read more

Եթե ամեն ինչ լիներ Ֆոն դեր Լայենի ներկայացրածի պես, սրանք «յալվար» չէին ընկնի Ռուսաստանից (տեսանյութ)

Հյուրը ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Հոգեբուժական կամ թմրաբանшկան հաստատությունում հաշվառում ունեցող մարդկանց շարունակում ենք վարորդական իրավունք տալ. այսուհետ Armed-ի հետ տվյալները կթվայնացվեն, «կարմիր ազդանշանի» դեպքում ավտոմատ կդադարի վարորդական իրավունքը. ՆԳ նախարար

tert.am  Armed-ի հետ ինտենսիվ կապի բացակայությամբ պայմանավորված շարունակում ենք վարելու իրավունք տալ այն մարդկանց, ովքեր հոգեբուժական կամ թմրաբանական հաստատությունում կարող են հաշվառում ունենալ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:   «Փոխգործակցություն ենք երաշխավորում Armed-ի հետ, արդեն կկարողանանք ավտոմատ եղանակով բացահայտել վերոնիշյալ հանգամանքները, Armed-ից ազդակ կստանանք ու դա … Read more

ՀՀ-ում ընտրված պաշտոնյան պետք է ծառայի միայն Հայաստանի Հանրապետությանը․ Արուսյակ Ջուլհակյան

ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պատգամավորների երդման տեքստի փոփոխման հարցը քննարկելիս նշել է, որ աշխարհասփյուռ հայության նպատակները չեն կարող լինել նույնական, քանի որ տարբեր երկրներում բնակվող հայերն ունեն տարբեր առաջնահերթություններ ու շահեր։ Առաջարկվել է, որ լինի Հայաստանի պետություն Հայաստանի Հանրապետության փոխարեն։ «Չի կարող, օրինակ՝ Նոր Զելանդիայում բնակվող հայը ունենալ նույն նպատակները, ինչ ունի Տոմսկում, կամ ինչու … Read more

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է Սիմոն Աբգարյանը – Live News

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնից։  Թատրոնում և կինոյում գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեությունն Աբգարյանը սկսել է վաղ 1980-ականներին Ամերիկայում, իսկ այնուհետ շարունակել Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև կինո- … Read more

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով … Read more

Ամեն ինչ պարզ կլինի, երբ այս իշխանությունը չլինի․ կտեսնենք՝ իրենք ինչքան են թալանել․ Հարցում

  «Թալանչի են ասում նախկիններին, ձեր տպավորությամբ հիմա ովքե՞ր են իրական թալանչիները»,- այս հարցն է տրվել Տավուշի մարզի բնակիչներին։ Կարծիքները՝ տեսանյութում։

Էդիկ Մալոյանը ձերբակալվել է. «Ուժեղ Հայաստան»-ը դա կապել է քաղաքական հայացքների հետ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտնել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալության մասին։ Կարապետյանի խոսքով՝ Մալոյանն այն զինվորականն է, ով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հետ է վերադարձրել հերոսներ Ռոբերտ Աբաջյանի ու Արմենակ Ուրֆանյանի դիրքերը։ Դաշինքը հայտարարել է, որ գնդապետին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրելու ցանկության … Read more

ՀԿԿ-ից «Միասնության թևեր»-ի գրասենյակների սեփականատերերից պահանջել են վարձակալության պայմանագրեր

«Միասնության թևեր»-ը հայտնում է․ «Քաղաքացիների նկատմամբ ճնշման և վախի մթնոլորտի նոր դրսևորումՀակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները զանգահարել են «Միասնության թևեր» կուսակցության գրասենյակների սեփականատերերին և պահանջել ներկայացնել վարձակալության պայմանագրեր, որոնք արդեն իսկ գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս գործողությունները սկսվել են Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած ուսումնասիրությունից անմիջապես հետո, ինչն անխուսափելիորեն հարցեր է առաջացնում դրանց նպատակի և ժամանակային համընկնման … Read more