ԱՄՆ-ում ծայրահեղ շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

NBC-ն հաղորդում է, որ Միացյալ Նահանգներում ծայրահեղ շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ։ Ամենամեծ մահացության թիվը գրանցվել է Նյու Ջերսիում՝ 22 մահ, հիմնականում 30-ից 80 տարեկան մարդկանց շրջանում: «Սա ամառային տիպիկ շոգի ալիք չէ։ Այս շոգը կարող է արագորեն կյանքին սպառնացող դառնալ բոլոր տարիքի մարդկանց և կենդանիների համար», – ասել է Նյու Ջերսիի առողջապահության … Read more

Փարիզի Էյֆելյան աշտարակի վրա տղամարդը կախել է ԱՄՆ դրոշը

Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը բարձրացել էր Էյֆելյան աշտարակի վրա և այնտեղ կախել ամերիկյան դրոշը, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Միացյալ Նահանգները շաբաթ օրը նշել է իր հիմնադրման 250-ամյակը, որը հուլիսի 4-ին Ֆիլադելֆիայում Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձն է։ «Մի տղամարդ ձերբակալվել է շաբաթ օրը կեսօրին Էյֆելյան աշտարակ բարձրանալուց և ամերիկյան … Read more

Ուկրաինան մերժել է Ռուսաստանի առաջարկը կապված դիերի փոխանցման հետ

Ուկրաինական կողմը հրաժարվել է Կոնստանտինովկայում Ուկրաինայի զինված ուժերի գրոհայինների դիերի փոխանցումն իրականացնելու Ռուսաստանի առաջարկից, ինչի մասին տեղեկացրել են Պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է. «Հատուկ ծառայությունների գծով այս հարցի մշակման ընթացքում ուկրաինական կողմը հրաժարվել է այդ առաջարկից»։ Հումանիտար ակցիա անցկացնելու, քաղաքի գնդակոծությունը դադարեցնելու և Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների մարմինները փոխանցելու նախաձեռնությամբ Պաշտպանության նախարարությունը հանդես … Read more

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը

Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու (Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից – խմբ.) ընթացող շինարարությունը կնպաստի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապերի ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նա երկաթուղու զարգացումը անվանել է «Թուրքիայի համար պետական առաջնահերթություն»։ Նա ընդգծել է, որ տրանսպորտային նախագծերը պարզապես երկրի ենթակառուցվածքներում ներդրումներ չեն, … Read more

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր հուլիսի 5-ն է՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը: Այն մեր պետական տոնացույցում սոսկ հերթական հիշարժան ամսաթիվ չէ, այլ հնարավորություն է վերաիմաստավորելու մեր անցյալը, վերարժևորելու ներկան և վերահաստատելու մեր ժողովրդի, հասարակության և հատկապես գալիք սերունդների … Read more

«Եթե արդարություն չկա, ՍԴ-ն պարզապես ինստիտուտի անուն է». Ռուբեն Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Կարելի է կառուցել ամենագեղեցիկ դպրոցը, բայց եթե այնտեղ կրթություն չկա, դա պարզապես շենք է։Կարելի է ունենալ Սահմանադրական դատարան, բայց եթե քաղաքացին այնտեղ արդարություն չի տեսնում և վստահություն չունի, դա պարզապես ինստիտուտի անուն է։Պետությունը չի չափվում շենքերով, ցուցանակներով կամ պաշտոնական անվանումներով։ Պետությունը չափվում է բովանդակությամբ։Դպրոցի արժեքը կրթությունն է։Դատարանի … Read more

Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ

Ֆրանսիայի զինված ուժերն ուսումնասիրում են արհեստական բանականության կիրառմամբ և զինվորականների փոքր խմբի կողմից համակարգվող ռոբոտների ստորաբաժանում ստեղծելու հնարավորությունները։ «Պենդրագոն» նախագծի շրջանակներում նախատեսվում է զինվորների վաշտը փոխարինել անօդաչու թռչող սարքերի հետ փոխկապակցված ռոբոտներով։ Համապատասխան փորձարկումներն այժմ անցկացվում են Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Մորբիան դեպարտամենտի աղբավայրում (փորձադաշտում)։ Դրանց ընթացքում շուրջ մեկ տասնյակ ցամաքային ռոբոտներ, մոտ 60 անօդաչու թռչող … Read more

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար – Ազգ

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար։ Տարեկան մինչև 14% տոկոսադրույք, որի 12 տոկոսային կետը կվճարի պետությունը։ Մարման ժամկետ՝ մինչև 18 ամիս։ 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսների համար։ Դիմումները պետք է ներկայացվեն ֆինանսական կառույցներին՝ … Read more

Իսրայելը հաստատում է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի տեղակայումն ԱՄԷ-ում

Իսրայելը «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը տեղակայել է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) Իրանի հետ պատերազմի սկզբում, հայտարարել է Իսրայելի տրանսպորտի և ճանապարհային անվտանգության նախարար Միրի Ռեգեվը Իսրայելական բանակի «Գալեյ Ցահալ» ռադիոկայանին տված հարցազրույցում։ «ԱՄԷ-ն գիտակցել է, որ բալիստիկ հրթիռները ամենամեծ մարտահրավերներից մեկն են, և նրանք վայելում են մեր (Իսրայելի) աջակցությունը», – ասել է Ռեգեվը։ «Մաարիվ» թերթը … Read more

Դարպասապահ Վոզինյան ռեկորդ է սահմանել սոցցանցերում բաժանորդների թվով – armeniatoday.am

Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահ Վոզինյան շրջանցել է Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուային Instagram-ում բաժանորդների քանակով, հայտնել է «Վեստին»։ Այս ցուցանիշով նա ռեկորդակիր է դարձել գործող դարպասապահների շրջանում։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչի՝ Արգենտինայի հավաքականի դեմ խաղում Վոզինյան հետ է մղել սեփական դարպասին կատարված ութ հարված: Այդուհանդերձ, նրա թիմը լրացուցիչ ժամանակում 2:3 … Read more