Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճը երկսայր սուր է ընդդիմության համար

Արցախ միության նախագահ Արտակ Բեգլարյանը գրում է․ «Ընդդիմության մանդատները վերցնելու/չվերցնելու բանավեճն ինքնին երկսայր սուր է ընդդիմության և ընդդիմադիր ընտրազանգվածի համար, քանի որ այդ ձևակերպմամբ օրակարգն անվստահության ու պառակտվածության լրացուցիչ պայմաններ է ստեղծում երկու որոշման դեպքում էլ: Իրականում սրտացավ անձանց ու խմբերի կողմից հարցադրումը պետք է լինի ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ թելադրելու կարողության ու մեխանիզմների մասին: … Read more

Թեհրանը հայտարարել է, որ սպառնալիքների պայմաններում ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն անցկացնի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի սկսի ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ «Միլիոնավոր հպարտ իրանցիներ միավորվել են՝ պատվելու մեծն այաթոլլա Խամենեիին և նրա ժառանգությունը։ Ո՛չ նրանք, ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերը չեն … Read more

Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաալիքին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտական գործունեությանը, տարբեր պետությունների միջև միջնորդական գործողություններին, Թուրքիայում անցկացվող միջազգային գագաթնաժողովներին և տարածաշրջանային զարգացումներին, փոխանցում է Ermenihaber.am-ը։ Այդ համատեքստում նա գնահատականներ է տվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացների ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ։ «Կովկասում … Read more

Ալիև․«Թրամփի օրոք Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները սկսել են զարգանալ»

«Դոնալդ Թրամփի՝ երկրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները սկսել են հաջողությամբ զարգանալ և հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի», – այսօր Բաքվում, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Ալիևը նաև ընդգծել է իր և Թրամփի «անձնական հարաբերությունների բավական … Read more

Քոլեջների տնօրեններին ներկայացվել է ընդունելության նոր կարգը

Հուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը։ Այս տարի առաջին անգամ ընդունելության գործընթացն ամբողջությամբ կիրականացվի my.emis.am հարթակում՝ թվայնացման նոր հնարավորությունների կիրառմամբ։ Ընդունելության նոր կարգը ներկայացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների տնօրենների հետ։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) կայացած հանդիպմանը մասնակցել են ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԳՄՍՆ մասնագիտական … Read more

Զելենսկու սկանդալային հայտարարությունը․ ոչ թե հարյուր, այլ հազար ԱԹՍ կթռչի դեպի Մոսկվա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ  ուկրաինական ուժերին հաջողվել է կասեցնել ՌԴ զորքերի առաջխաղացումը ցամաքում և դուրս մղել ռուսական նավատորմը Սև ծովից։  «Այս պատերազմում հաղթանակը պատկանում է ամենախելացիներին», – ասել է նա Financial Times-ին տված հարցազրույցում։ Զելենսկին հավելել է, որ եթե Արևմուտքի աջակցությունը պահպանվի, վճռորոշ գործոնը կլինի «երկինքը»։  Նա նաև սպառնացել է ուժեղացնել Ռուսաստանի … Read more

ԵՄ առևտրի մասնագետները կայցելեն Հայաստան՝ ԵՄ արտահանմանն աջակցելու համար

Առաջիկա շաբաթներին ԵՄ առևտրի մասնագետները կայցելեն Հայաստան՝ անմիջականորեն աշխատելու արտադրողների և արտահանողների հետ ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Առաջիկա շաբաթներին ԵՄ առևտրի մասնագետները կայցելեն Հայաստան՝ անմիջականորեն աշխատելու արտադրողների և արտահանողների հետ, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: Այցի նպատակն է աջակցել նրանց Եվրոպայում և այլ շուկաներում նոր գնորդներ գտնելու հարցում։ Պատվիրակությունը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանին ցուցաբերում … Read more

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել

Հասարակություն 7 Հուլիս, 2026 23:47 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Երևան քաղաքում՝Հուլիսի  8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հանրապետության տարածքում`Հուլիսի  8-ին … Read more

ՔՊ-ում կադրային հարցը մնում է բաց. քարտուղարի թեկնածուն դեռ հայտնի չէ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում դեռևս հստակեցված չէ, թե ում թեկնածությունն են առաջադրելու ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում։ Այս մասին Aysor.am-ին հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Արուսյակ Մանավազյանը՝ հավելելով, որ թեկնածուի ընտրության վերաբերյալ դեռ քննարկում անգամ չեն արել։ Նա նշել է, որ որևէ որոշում չկա, որևէ պատգամավորի առաջարկ չի արել և որևէ մեկի անունը չի տվել՝ … Read more

Գուցե առյուծներն են ցուցմունք տվել Ծառուկյանի դեմ․ այո՛, ընդդիմադիրները պետք է այստեղ լինեին

The post Գուցե առյուծներն են ցուցմունք տվել Ծառուկյանի դեմ․ այո՛, ընդդիմադիրները պետք է այստեղ լինեին appeared first on Tribune.am.