Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաալիքին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտական գործունեությանը, տարբեր պետությունների միջև միջնորդական գործողություններին, Թուրքիայում անցկացվող միջազգային գագաթնաժողովներին և տարածաշրջանային զարգացումներին, փոխանցում է Ermenihaber.am-ը։ Այդ համատեքստում նա գնահատականներ է տվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացների ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ։ «Կովկասում … Read more

Թուրքիայի հետ փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել սահմանը բացելու վերաբերյալ. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը բավարար չափով հասունացել է, որպեսզի նպաստավոր արդյունքներ լինեն։ ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին ասել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող քննարկման ժամանակ։ «Թուրքիայի հետ հրաշալի երկխոսություն ունենք։ Համագործակցության բազմաթիվ առիթներ են եղել, հենց երեկ մեր ներկայացուցիչները հուշագիր ստորագրեցին՝ համատեղ վերականգնելու … Read more

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում․ Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան մտադիր է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, և դրա համար անհրաժեշտ կամք կա ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի կողմից։ Հաքան Ֆիդանը նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել … Read more