Զելենսկու սկանդալային հայտարարությունը․ ոչ թե հարյուր, այլ հազար ԱԹՍ կթռչի դեպի Մոսկվա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ  ուկրաինական ուժերին հաջողվել է կասեցնել ՌԴ զորքերի առաջխաղացումը ցամաքում և դուրս մղել ռուսական նավատորմը Սև ծովից։ 

«Այս պատերազմում հաղթանակը պատկանում է ամենախելացիներին», – ասել է նա Financial Times-ին տված հարցազրույցում։

Զելենսկին հավելել է, որ եթե Արևմուտքի աջակցությունը պահպանվի, վճռորոշ գործոնը կլինի «երկինքը»։ 

Նա նաև սպառնացել է ուժեղացնել Ռուսաստանի մայրաքաղաքի վրա հարվածները. «Երբ ոչ թե հարյուր անօդաչու թռչող սարքեր, այլ հազար կթռչեն դեպի Մոսկվա…նախագահ Վլադիմիր Պուտինը կհասկանա»։

Leave a Comment