Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն

Մադրիդի «Աթլետիկոն» չի ցանկանում այս ամռանը վաճառել արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին, որի ծառայություններով հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»։ Այդ մասին հայտնել է «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլը։ «Ակումբի դիրքորոշումը հստակ է. Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա։ Այդ մասին մենք տեղյակ ենք պահել նաև ֆուտբոլիստին, նրա ներկայացուցիչներին և «Բարսելոնայի» նախագահին»,- Միգել Անխել Խիլի խոսքերը … Read more

Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հուլիսի 19-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա- Արգենտինա հանդիպմանը և կմասնակցի նաև գավաթի հանձնման արարողությանը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։«Դոնալդ Թրամփի ներկայությունը կեզրափակի Ամերիկայի պատմության մեջ ամենադիտվող, ամենաանվտանգ և ամենահաջողակ աշխարհի առաջնությունը», – լրագրողներին ասել է Լևիթը։Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա-Արգենտինա հանդիպումը … Read more

Քննչականը բացահայտել է «Հաղթանակ» զբոսայգու հողերի ապօրինի օտարման սխեման

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող շուրջ 12 հազար քառակուսի մետր հողամասի ապօրինի օտարման վարույթով 4 անձի մեղադրանք է առաջադրվել։  Քննությամբ պարզվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, պետությանը պատկանող և օտարման ոչ ենթակա հողերի ցանկում ընդգրկված Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող շուրջ 12 հազար քառակուսի մետր հողատարածքը ապօրինի … Read more

Համաշխարհային բանկը նախազգուշացրել է ՌԴ սահմանափակումների պատճառով ՀՀ տնտեսությանը սպառնացող ռիսկերի մասին

ՀՀ տնտեսությունը շարունակում է գերակատարում ապահովել, սակայն ՌԴ-ի հետ վերջին շրջանի քաղաքական զարգացումները շարունակում են մտահոգությունների տեղիք տալ` պետությանը մղելով արտահանողներին աջակցելու միջամտության, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update» հուլիսյան ամփոփագրում

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է Ազատությունը: Դեռ ամիսներ առաջ էր «Ազատություն»-ը գրել, որ նա հետաքրքրված է վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկին անցած հանքի ձեռքբերմամբ։ Փաստացի, Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան … Read more

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը

17 Հուլիս, 2026 20:42 Հասարակություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը․ հանդիպման մասին գրառում է կատարել նախարարը։ «Նիստի մեկնարկին կարևորեցի հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը երկրի տնտեսության զարգացման գործում և նշեցի, որ համատեղ քննարկումների միջոցով հնարավոր է դառնում ձևավորել լուծումներ, որոնք … Read more

«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․ «2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թ. կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների … Read more

Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները

17 Հուլիս, 2026 20:52 Սպորտ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կսպասարկեն Սլովենիան ներկայացնող մրցավարներ, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սլավկո Վինչիչը, որին եզրերում կօգնեն Թոմաժ Կլանչնիկն ու Անդրաժ Կովաչիչը։ Չորրորդ պաշտոնյան հորդանանցի Ադհամ Մահադմեն է։ ԱԱ-2026-ի չեմպիոնի կոչումը կվիճարկեն Արգենտինայի … Read more

Ընդդիմությունից ովքեր և ինչ օրակարգով են գնում նոր խորհրդարան

Նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի պատգամավորական մանդատը, ինչպես 2021-ի ընտրություններում, «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը: Իսկ ցուցակում ընդգրկված հաջորդ 12 թեկնածուները կվերցնեն մանդատները. այս տեղեկությունն էլ հայտնեց ընդդիմադիր Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը ցուցակի երկրորդ համարն է: «Ինքնաբացարկի որոշում որևէ մեկի մասով չունենք», … Read more

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից ձերբակալված Մ.Կ.-ն ձերբակալվել է դատարանի կողմից, որտեղ էլ բերման է ենթարկվել: Գերեզմանատան վանդալիզմի դրդապատճառը դեռևս անհայտ է: Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը մի անձ կոտրել է Սկյուդարի Սուրբ Կարեպետ հայկական գերեզմանատան պատը՝ վնասելով վեց գերեզման … Read more