Բաքուն «խաղաղության» համաձայնագրի ստորագրումը կապում է ՀՀ-ի Սահմանադրության փոփոխության հետ. Բայրամով
Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Բաքուն «խաղաղության» համաձայնագրի իր մասը վերջնականապես համաձայնեցրել է, սակայն դրա ստորագրումը կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։ Գործընթացը շարունակվում է, իսկ «էքսկլավային գյուղերի» հարցը լուծում կստանա»,- նշել է նա։