Ադրբեջանի ԶՈւ-ն սկսել է լայնածավալ օպերատիվ զորավարժություններ

Ադրբեջանի զինված ուժերը սկսել են լայնածավալ օպերատիվ զորավարժություններ։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Ցամաքային զորքերի մասնակցությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, մոտոհրաձգային, մեխանիզացված և հրետանային բրիգադներ, ապահովման ստորաբաժանումներ, ինչպես նաև զորահավաքային հավաքներին մասնակցող պահեստազորայիններ։

Զորավարժությունների շրջանակում անցկացվել են մարտական հրաձգությամբ մարտավարական, մարտավարահատուկ վարժանքներ և կրակային փորձարկումներ։ Կիրառվել են անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներ, ինչպես նաև բարձր ճշգրտության սպառազինության համակարգեր։

Leave a Comment