ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսման, կայունացման և խաղաղապահության ենթահանձնաժողովի պատվիրակությանը, տեղեկացնում է Հ ՀԱԳՆ-ը։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր՝ կարևորելով քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցության խորացումն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնումը: Կարևորվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից ստորագրված «Երկկողմ գործընկերության … Read more

Սահմանադրական դատարանը վաղը կլսի կողմերի եզրափակիչ ելույթները

Սահմանադրական դատարանը վաղը կլսի կողմերի եզրափակիչ ելույթները՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկել պահանջող քաղաքական կուսակցությունների հայցով։ Բարձր դատարանն այսօրվա նիստում սահմանել է կողմերի եզրափակիչ ելույթների տևողությունը։

Ծափեր՝ այս անգամ հրաժեշտի․ դրանք կլինեն միշտ, երբ հնչեն Ռաիսա Մկրտչյանի կատարումները

Երևանում այսօր հրաժեշտ են տվել հայկական էստրադայի ոսկե ձայնին՝ Ռաիսա Մկրտչյանին։ Նրա յուրահատուկ տեմբրը տասնամյակներ շարունակ հնչել է ռադիոյի և հեռուստատեսության եթերից, կերտել  հայկական էստրադայի դիմագիծը և շարունակել  ապրել։ Նրա պրոֆեսիոնալիզմը դրսևորվում էր ամեն ինչում: Նրան վստահում էին գրեթե բոլոր կոմպոզիտորները: Բեմից այն կողմ հավատարիմ ընկեր էր, խստապահանջ և կյանքով լեցուն անհատականություն:

Պուտինի իշխանությանը մնացել է առավելագույնը երեք տարի․ Forbes

Forbes ամսագիրը հրապարակել է վերլուծություն, որի համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ տարբեր հնարավոր սցենարների գնահատման, կարող է իշխանության ղեկին մնալ առավելագույնը երեք տարի։ Հրապարակման հեղինակների կարծիքով՝ Կրեմլի համար հիմնական ռիսկերը կարող են լինել Ուկրաինայի դեմ պատերազմում անհաջողությունները, ռուսական էլիտաների ներքին պառակտումը, զանգվածային անկարգությունները կամ Չինաստանի դիրքորոշման փոփոխությունը։ Ամսագիրը դիտարկում է մի քանի հնարավոր սցենար, … Read more

Քոչարյանին մի ոտքի վրա անկյուն են կանգնեցնելու. մեզ սպառնացել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar-Զրույցի այսօրվա հյուրն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք սպասելի՞ էին ընտրությունների արդյունքները՝ Արշակյանը պատասխանեց. «Մասամբ սպասելի էին, բայց ցանկալի չէին։ Ես կարծում եմ, որ այստեղ կարելի է ասել, մանիպուլյացիա է տեղի ունեցել ընտրախախտումների միջոցով, այսինքն՝ իմ խորին համոզմամբ, այն թվերը, որ մենք ստացել ենք, չեն համապատասխանում ժողովրդավարական, … Read more

Արցախի նախկին ղեկավարների գործով պաշտպանները պահանջել են արդարացման դատավճիռ

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը։ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի պաշտպանները խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել։ Իշխանյանը նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի … Read more

«Որպես տնօրեն՝ ես եմ որոշում, թե տեղակալներից ով պետք է մնա». Բաղրյանը՝ Լիլիթ Ղազարյանի պաշտոնանկության մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հունիսի 30-ի մամլո ասուլիսը տեղի ունեցավ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ լրագրողները հարց ուղղեցին նաև կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանի պաշտոնանկության վերաբերյալ։ Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի քույրն է և օրեր առաջ ազատվել է աշխատանքից։ ՊՈԱԿ-ի տնօրեն Արայիկ Բաղրյանը հայտնեց, որ պաշտոնանկությունը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով։ «2023 … Read more

1.7 միլիոն շահառու, ավելի քան 8 միլիոն ծառայություն․ առողջության ապահովագրության առաջին արդյունքները

Համընդհանուր առողջության ապահովագրության մեկնարկից 6 ամիս անց առողջապահության նախարարն ամփոփել է առաջին արդյունքները։ Համակարգում արդեն ընդգրկվել է շուրջ 1.7 միլիոն շահառու։ Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ մեկնարկային փուլը հաղթահարվել է առանց լուրջ խափանումների և ներկայացրել է առաջիկա անելիքները։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

«Պետությունները ոչ թե ապրում են «անհոգ խաղաղության» մեջ, այլ պատրաստվում են պատերազմի». Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի հոդվածը․ «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղության հաստատում և պատերազմի սպառնալիքի վերացում, այնպես, ինչպես երկրաշարժի, փոթորիկի, հրդեհի, ջրհեղեղների՝ տվյալ պահի չգոյությունը չի նշանակում, որ դրանք երբևէ տեղի չեն ունենալու» ՊԱՏԵՐԱԶՄԻ մասին Բագրատ Սրբազանի աշխատության ամփոփիչ հատվածը.Ը. ԱՄՓՈՓՈՒՄԺամանակակից աշխարհը արդարության և ճշմարտության ճգնաժամ է ապրում (թեպեը երբեք էլ այլ կերպ չի եղել):Ժամանակակից … Read more