Երևանում այսօր հրաժեշտ են տվել հայկական էստրադայի ոսկե ձայնին՝ Ռաիսա Մկրտչյանին։ Նրա յուրահատուկ տեմբրը տասնամյակներ շարունակ հնչել է ռադիոյի և հեռուստատեսության եթերից, կերտել հայկական էստրադայի դիմագիծը և շարունակել ապրել։ Նրա պրոֆեսիոնալիզմը դրսևորվում էր ամեն ինչում: Նրան վստահում էին գրեթե բոլոր կոմպոզիտորները: Բեմից այն կողմ հավատարիմ ընկեր էր, խստապահանջ և կյանքով լեցուն անհատականություն: