Քոչարյանին մի ոտքի վրա անկյուն են կանգնեցնելու. մեզ սպառնացել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քոչարյանին մի ոտքի վրա անկյուն են կանգնեցնելու. մեզ սպառնացել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar-Զրույցի այսօրվա հյուրն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սպասելի՞ էին ընտրությունների արդյունքները՝ Արշակյանը պատասխանեց.

«Մասամբ սպասելի էին, բայց ցանկալի չէին։ Ես կարծում եմ, որ այստեղ կարելի է ասել, մանիպուլյացիա է տեղի ունեցել ընտրախախտումների միջոցով, այսինքն՝ իմ խորին համոզմամբ, այն թվերը, որ մենք ստացել ենք, չեն համապատասխանում ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքների։Այսինքն՝ իմ կարծիքով, այն ազդեցությունը, որ ունեցել են արտաքին ուժերը մեր ընտրությունների վրա և ներսում տեղի ունեցած խախտումները, դրանք էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա»։

Արշակյանի խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ճանաչել են աշխարհի բոլոր ազդեցիկ երկրները.

«Մեզ բարեկամ երկրները, Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Արևմուտքը ընդհանրապես արդեն ողջունել, ճանաչել են այս ընտրությունների արդյունքները։ Բայց կան չճանաչող երկրներ, որ նույնպես դրական է, այսինքն՝ չկամեցող, ժողովրդավարությունը չհարգող, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը չհարգող երկրները չեն ճանաչել ընտրությունների արդյունքները»։

Հարցին, թե ինչու Ռուսաստանը չի շնորհավորում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այսպես պատասխանեց.

«Դա շիտակության արտահայտություն է, իրենք չեն ճանաչում Հայաստանի իշխանություններին առանց իրենց ներկայության, այսինքն՝ եթե իրենց իշխանությունը չի, ուրեմն, շնորհավորելու արժանի չէ։ Իրենք կշնորհավորեին յուրայիններին։ Հիմա դրածոները վիճարկում են ընտրությունների արդյունքները։ Նրանք համերաշխորեն համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, ու բնական է, որ չեն շնորհավորի։ Այսինքն՝ չշնորհավորել, նաև նշանակում է չճանաչել, ինչքան կարելի է չճանաչել, եթե Սահմանադրական դատարանի որոշումը լինի, այդ որոշումը գոնե պետք է ճանաչեն, եթե չեն ճանաչում, նրանք քաղաքացիական պատերազմ են հայտարարում»։

Արշակյանի խոսքով՝ Ռուսաստանը կախվածության մեջ է այսօր Նիկոլ Փաշինյանից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment