ԱՄՆ զինված ուժերը առաջնահերթություն կտան վեցերորդ սերնդի F-47 կործանիչի արագացված մշակմանը, որի նախատիպի առաջին թռիչքը նախատեսված է 2028 թվականին։ Այս մասին նշված է Սպիտակ տան 2027 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծում, որը ներկայացվել է Կոնգրեսին։
«2027 թվականի բյուջեի հայտը շարունակում է առաջնահերթություն տալ F-47-ի արագ մշակմանը և արտադրությանը՝ 2028 թվականի առաջին թռիչքի նպատակով», – նշվում է փաստաթղթում։
F-47 կործանիչի թռիչքի հեռավորությունը կարող է գերազանցել 1000 ծովային մղոնը (1852 կմ), ինչը զգալիորեն ավելի մեծ է, քան նախորդներինը։ Janes տեղեկատվական և վերլուծական խմբի տվյալներով՝ գործող նախատիպային կործանիչի առաջին թռիչքը տեղի կունենա մինչև Դոնալդ Թրամփի նախագահության ավարտը՝ 2029 թվականին։ F-47-ը նախատեսվում է իրականացնել առաքելություններ՝ ուղեկցվելով բազմաթիվ անօդաչու թռչող սարքերով։