ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վրայով ամերիկյան F-15E կործանիչի խոցումը չի ազդի Թեհրանի հետ բանակցությունների վրա։ Նա այս հայտարարությունն արել է NBC News-ին տված կարճ հեռախոսազրույցում։
«Ոչ, ամենևին էլ ոչ։ Սա պատերազմ է։ Մենք պատերազմի մեջ ենք», – ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուրբաթ օրվա իրադարձությունները կազդեն բանակցությունների վրա։
Նախագահը հրաժարվել է քննարկել Իրանում ընթացող որոնողական-փրկարարական գործողության մանրամասները։
Ավելի վաղ ամերիկյան CBS News հեռուստաալիքը հայտարարել էր, որ Իրանի վրայով խոցված ամերիկյան F-15E կործանիչի երկու անձնակազմի անդամներից մեկը փրկվել է։
Միևնույն ժամանակ, Իրանի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ապրիլի 3-ի առավոտյան Իսլամական Հանրապետության կենտրոնական շրջաններում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչ։ Իրանի Կոհգիլույե նահանգի և Բոյեր-Ահմադի պետական հեռուստատեսությունը հայտարարել է օդաչուի գերեվարման համար պարգևատրման մասին։