Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավապահ մարմիների կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Մեղրիում

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի և ԱԱԾ Ագարակի վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Ագարակի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Մեղրիի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ, որը 2025 թ․նոյեմբերի 26-ից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավապահ մարմիների կողմից հետախուզվում էր փողերի լվացման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

 

Leave a Comment