Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր են գրանցվել – Live News

ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հրադադարի ֆոնին Իսրայելը շարունակում է ռազմական գործողություններում Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ երկրի մի քանի շրջաններում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Հաղորդվում է, որ վերջին օրվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 3-ը՝ … Read more

1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում

13 Ապրիլի 2026, 12:30 Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո): Բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո), 58 կգ քաշայիններ Նարեկ Գոգինյանը, Զավեն Արզումանյանը, 88 … Read more

Այսօրվանից մի խումբ տիկնայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև՝ 18-ամյա Դավիթի ազատության պահանջով. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Այսօրվանից մի խումբ սրտացավ տիկնայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Ծաղկազարդի գործով» կալանավորված 18-ամյա Դավիթի ազատության պահանջով։ Նստացույցն իրականացվելու է հերթափոխի սկզբունքով՝ ամեն օր մինչև ժամը 20:00-ը։ Եթե դուք ևս գտնում եք, որ Դավիթի կալանքը բացարձակ անթույլատրելի է, կարող եք այցելել, համերաշխություն հայտնել, գուցե նաև՝ հերթափոխով մասնակցել նստացույցին։ … Read more

Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում – Նորություններ 13.04.2026

Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը։ Մեծամասշտաբ այս միջոցառումը մեր երկրում համախմբեց համաշխարհային սպորտի հեղինակավոր ու ազդեցիկ ներկայացուցիչների՝ եվրոպական և ասիական երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, փոխնախագահների, առաջատար ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև աշխարհահռչակ մարզիկների։ Ֆորումը կարևոր քայլ էր՝ սպորտի զարգացման և միջազգային համագործակցության համար։ Այն ցույց տվեց, որ սպորտը կարող է միավորել մարդկանց և … Read more

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 181 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 14-ին՝ ժամը 13:30-ին, «Երևանի թիվ 181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ:

Ես մի թերություն ունեմ, որ բլոտ խաղացողներիդ դուրը չի գա. Արման Թաթոյան • Tribune.am

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Արմավիրի բնակիչների հետ։ Շրջայցի ընթացքում հանդիպելով տաղավարներում իրենց ժամանցը կազմակերպող արմավիրցիների՝ Թաթոյանը զրույցի է բռնվել նրանց հետ, ինչպես նաև «բացահայտել» իր խաղային հմտությունները։ Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/shorts/UM7JPKua2fs

ՄԻՊ-ը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն չհայտարարված այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները մարտի 31-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև՝ անհրաժեշտ փաստաթղթերը: Այցի ընթացքում հոգեբուժական … Read more

Մադյարը խոստանում է վերականգնել Հունգարիայի դիրքերը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում

Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է երկրի արտաքին և ներքին քաղաքական կուրսի արմատական փոփոխության մասին։ Բուդապեշտում կայացած հանրահավաքի ժամանակ քաղաքական գործիչն ընդգծել է, որ իր առաջնահերթությունը լինելու է Հունգարիայի՝ որպես Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի լիարժեք ու վստահելի անդամի կարգավիճակի վերականգնումը։ Ըստ Մադյարի՝ երկիրը պետք է վերադառնա ժողովրդավարական զարգացման … Read more

Գազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրում – Tsayg

Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 13-ին՝ ժամը 09։35-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից: Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը՝ ժամը 16։00-ն։