Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականություն

30.04.2026 | 15:57 Ադրբեջանական իշխանությունը և, հատկապես, իրենց հոգևոր առաջնորդը դարձել են պրիմիտիվության աստիճանի կանխատեսելի։ Երբ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում ոչնչացրել են Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, ակամա մտքովս անցավ, որ հիմա էլ շրջանառության մեջ կդնեն, թե իբր ապօրինի կառույց է՝ «կադաստրի թուղթ չունի»։ Ցավոք, ենթադրությունս հիմնավորվեց։ Սա ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականությունն է, իսկ աշխատող է, … Read more

Գարնանային ալերգիաներ․ ինչպես նվազեցնել ազդեցությունը. խորհուրդներ մասնագետից

Գարունը հազարավոր մարդկանց համար ալերգիկ հիվանդությունների սրման սեզոն է։ Օդում կտրուկ ավելանում է տարբեր ծաղկափոշու քանակը, ինչը սեզոնային ալերգիաների հիմնական պատճառներից է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ մարդ կյանքի ընթացքում ունենում է ալերգիկ հիվանդություն, և դրանց տարածվածությունը շարունակում է աճել։ Որո՞նք են գարնանային ամենատարածված ալերգիկ հիվանդությունները Ալերգիկ ռինիտ` հաճախակի փռշտոցներ, քթի քոր … Read more

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Ապրիլի 30-ին, ժամը 11։01-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակը և ցանկանում է ցած նետվել։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը։ … Read more

Մարդ վաճառողը հայրենիք ու պետություն էլ կվաճառի. վաճառել են հող, մանկապարտեզ, երկաթուղի, գազատար. Կարապետյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հերթական ձայնագրությանը: «Հայաստանում չկա մի ընդդիմադիր գործիչ, ով չի հասկանում հրապարակվող ձայնագրությունների բովանդակության և բանակցություններում ու այնուհետև պատերազմում Հայաստանի պարտության կապը։ Մարդ վաճառողը, հայրենիքն ու պետությունն էլ կվաճառի և վաճառել է՝ հողակտոր, արոտավայր, մանկապարտեզի շենք, երկաթուղի, էլեկտրական … Read more

Սամվել Կարապետյանը մեկնաբանել է քաղաքականություն մուտք գործելու որոշումը, ՀԷՑ–ի շուրջ իրավիճակն ու արցախցիների վերադարձի հարցը

Կարապետյանը հայտարարել է, որ չէր մտնի քաղաքականություն, եթե չլիներ Հայաստանի իշխանությունների կողմից իր նկատմամբ հարուցված քրեական գործը

««Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը իրենց օգտին քվեարկելու հարցում համաձայնության է եկել ՌԴ-ում բնակվող քաղաքացու հետ». ՀԿԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ձայնագրություն հրապարակելով, հայտնում է. «Քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում բնակվող մի շարք քաղաքացիների կողմից իրենց օգտին քվեարկելն ապահովելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել ՌԴ-ում բնակվող ազգությամբ հայ քաղաքացու հետ: Դրա դիմաց ռուսաստանաբնակ քաղաքացուն խոստացվել է կուսակցության ղեկավաար կազմի միջոցով ապահովել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող … Read more

Ռոնալդուն խփել է 970-րդ գոլը

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Ալ-Ահլիի» դարպասը: Հանդիպման հաշիվը 76-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ խփելով իր կարիերայի 970-րդ գոլը։ Այսպիսով, «Ալ-Նասրը» վաստակած միավորների թիվը հասցրեց 79-ի և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երեք ներկայացուցիչ է կալանավորվել   – armeniatoday.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երեք ներկայացուցչի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել, Armenia Today-ին հայտնել է կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ Նա տեղեկացրել է, որ նրանք կալանավորվել են կուսակցության Ավանի գրասենյակին առնչվող վարույթի շրջանակում։ Armenia Today-ին ապրիլի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել էին, որ խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակում ու ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ … Read more

Պեսկով. Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ի շքերթին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրավիրել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ «Ոչ», – ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին։ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդները նախօրեին հեռախոսազրույց են ունեցել։